«Վիզաների ազատականացման հետ կապված լեհերը մեզ դեռևս չեն պաշտպանելու». Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Հուլիսի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաքում գտնվող հայ-լեհական խորհրդարանական պատվիրակության անդամ Արման Բաբաջանյանը հիասթափված է խոսում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության մասին։ Ըստ նրա, այդ դիվանագիտությունը ԵՄ երկրների հետ հարաբերություններում պատշաճ մակարդակում չի գտնվում ոչ միայն խորհրդարանի մակարդակով, այլեւ արտաքին քաղաքական գերատեսչության։

«Լեհաստանը փայլուն օրինակ է պատշաճորեն չկատարված աշխատանքի։ «Լեհաստանը մեզ համար ունի կարևոր նշանակություն, որովհետև շատերը կհիշեն, թե ինչպես էր 2008 թվականից հետո Լեհաստանը փորձում ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում դերակատարություն ստանձնել։ Այդ ջանքերը մենք չենք կարող անուշադրության մատնել։ Նաեւ դրան հաջորդած Արեւելյան գործընկերության շրջանակներում Լեհաստանի ջանքերը եւ այն աշխատանքը, որ այն ժամանակ դեսպան Ռաչինսկին էր իրականացնում Հայաստանի ասոցացման գործընթացի համատեքստում անգնահատելի աշխատանք է կատարվել։ Ես կարծում եմ, որ Հայաստանը 2013-ի հայտնի որոշումից հետո նվազեցրել է տեմպը եւ դինամիկան Լեհաստանի հետ համագործակցության եւ գնալով այդ տեմպը նվազման շատ վատ ընթացք է ունեցել իր հետեւանքներով»,-ասում է ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ինքը լեհերի հետ հանդիպումներից տպավորություն է ստացել, որ լեհերը նույնիսկ տեղյակ չէին, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, հեղափոխություն է եղել։ «Նրանք շարունակում էին ի դեմս մեզ տեսնել մարդկանց, որոնք ուղիղ կապ ունեն նախկին իշխանության հետ, ասենք, Ռուբեն Ռուբինյանի փոխարեն նստած է Արմեն Աշոտյանը։ Հռետորական տեքստերի փոփոխություն չէր նշմարվում»,-նկատում է Արման Բաբաջանյանը։

Բայց դա, ըստ պատգամավորի, լեհերի մեղքը չէ, մեր խորհրդարանականների եւ արտաքին գերատեսչության մեղքն է։ Պարոն Բաբաջանյանն անդրադարձավ նաեւ ԵՄ երկրներում վիզաների ազատականացման խնդրում Լեհաստանի դերին։ «Պետք է հիասթափեցնեմ բոլորիս, լեհերը մեզ չեն պաշտպանելու այդ հարցում, որովհետեւ շատ կոնկրետ հարցադրումներ ունեն մեր արտաքին քաղաքականության , մեր հանձնառությունների վերաբերյալ։ Եվ ակնկալել, որ էն սպասումները, որ մենք ունենք արագության վերաբերյալ ուղղակի տեղին չեն»,-փաստում է պարոն Բաբաջանյանը։ Ավելի ուշ պարոն Բաբաջանյանը նկատեց, որ վիզաների ազատականացման հարցում լեհերը մեզ չեն պաշտպանի գոնե 2020 թվականին այդ հարցը լուծելու մասով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։