Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմում է ՄԻՊ-ին․ նրա պնդմամբ՝ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ դատական քաշքշուկների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում օգտվել գրավի դիմաց ազատ արձակվելու իր իրավունքից․ «Առաջին ատյանի դատարանն ասում է, որ ինքը չի կարող այս միջնորդությունը քննել, քանի որ գործը դեռևս Վերաքննիչ դատարանում է, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ասում է, որ չի կարող նյութերը ուղարկել Առաջին ատյան, քանի դեռ չի լրացել օրենքով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու ժամկետը։ Այս երկու պնդումներն էլ օրենքի հետ կապ չունեն»։

Ալումյանը ասուլիսի ժամանակ դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ «Պարոն Թաթոյա՛ն, խնդրում եմ անհապաղ միջամտել, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների բացահայտ և կոպիտ խախտում։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անհապաղ, երկու բացառությամբ՝ եթե միջնորդությունը կատարվել ոչ ժամանակին, եթե միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել որոշակի նյութեր, երկու դեպքում էլ պետք է դատարանի որոշում»։

Փաստաբանի կարծիքով՝ «Վերաքննիչ դատարանից նյութերը չեն ուղարկվում Առաջին ատյանի դատարան, քանի որ Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, որը կայացրեց Քոչարյանին կալանավորելու որոշումը, փորձում է «կրկին խախտել Քոչարյանի իրավունքները»։

Լիլիթ Շաբոյան