«Եթե անասունները ջրից սատկած լինեին՝ ամբողջ տարածաշրջանում դա կլիներ». Գեղարքունիքի փոխմարզպետ

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Բնապահպանները, քաղաքացիական ակտիվիստները շարունակում են ահազանգել՝ կապուտաչյա Սևանը կանաչում է: Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը թվում է այն հիմնական պատճառները, որոնց հետևանքով այսօր լիճը փոխել է գույնը:

«Այս ամեն ինչի մեղավորը նախ բնությունն է, որ գլոբալ տաքացման է գնում՝ իր հետ փոփոխություններ բերելով: Բայց պետք չէ դա դրոշակ դարձնել, մեղավորը մենք ինքներս ենք, մեր ժողովուրդն է մեղավոր: Ամբողջ ազգաբնակչությունը, ամառային հանգստի եկողները, ողջ հանրապետությունը գալիս է Սևան ու ով ինչքան կարողանում՝ աղտոտում է: Սկսած փչացած լվացքի մեքենայից ու մինչև կենցաղային այլ իրեր՝ լցնում են լիճը: Դրան գումարած նաև սննդի աճող օբյեկտները, իշխանությունների անհեռատես քաղաքականությունն ու որոշ պաշտոնյաների՝ գործից չհասկանալու մակարդակը: Իմ կարծիքով, մեծ ազդեցություն ունի նաև լճի մակարդակի տատանումը՝ բարձրացումն ու ցածրացումը: Վերջին տարիներին լճի մակարդակի բարձրացումը՝ կապված ափերի մաքրման հետ, որ կամ վատ մաքրվեց, կամ՝ ընդհանրապես չմաքրվեց: Շատ խիստ ազդում է նաև ձկնային պաշարների անհամամասնությունը միկրոօրգանիզմների գոյության հետ: Մենք լճում ունեցել ենք 50 հազ. տոննա ձուկ, որոնք սնվում էին միկրոօրգանիզմներով, հիմա ձուկը չկա, միկրոօրգանիզմները ծնվում մեծանում, մահանում են ու նեխում են: Այս ամենն ու էլի շատ պատճառներ, բերեցին հասցրին այսօրվան: Մենք այսօր սարսափելի դրության մեջ ենք»,- ասում է վարչության պետն ու շարունակում. «Մարզային իշխանությունն այս հարցում իրավասություն գրեթե չունի: Մենակ թղթի վրա իրավասությունով գործ չեն անում»:

Մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն էլ, խոսելով լճի մասշտաբային կանաչման խնդիրի մասին, ասաց, որ լիճը, որպես այդպիսին, թունավոր ու վտանգավոր չէ. «Բայց քանի որ ջրիմուռը ջրի տաքացման հետևանքով բարձրացել է ջրի մակերես, ըստ այդմ, մարդիկ վախենում են: Իհարկե, այս պահին լողանալն անհնար է, որովհետև ամբողջը կանաչ է: Բայց դա վերանալու է: Հիմա գիտնականներն ու բազմաթիվ կառույցներ աշխատանքներն են տանում, որպեսզի հասկանան ինչն է խնդիրը, ինչպես կարող ենք դրա լուծումը գտնել: Քանի որ ես ապրում եմ Նորատուս համայնքում, լճին մոտ եմ, գիտեմ, որ այս խնդիրը բոլոր տարիներին որոշակի ժամանակ եղել է, բայց քանակության շատ լինելն իհարկե ահազանգ է, որով պետք է զբաղվել: Մեր լիճը մեր բնական հարստությունն է: Սևանա լճով ոռոգվում է Արարատյան դաշտավայրը, այսինքն՝ ամեն ձև կապված է և հրատապ է, պետք է լուծել»:

Անդրադառնալով վերջին օրերի մամուլի հրապարակումներին, թե Սևանի ափին կովերը սատկել են լճից ջուր խմելու հետևանքով, Նարեկ Գրիգորյանն ասաց․ «Եթե անասունները ջրից սատկած լինեին, ամբողջ տարածաշրջանում դա կլիներ, այս պահին տարբեր տարածաշրջաններում անասունը ջուր է խմում: Դա գյուղատնտեսական խնդիր է, բայց որոշակի տեղյակ լինելով, կարող եմ ասել, որ այս անձրևների հետևանքով կանաչներ են աճում, դրանցից ուտելով անասունների մոտ ստամոքսի հետ կապված խնդիր է առաջանում և դրանք սատկում են»:

Մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանն էլ բացատրում է, թե ինչի արդյունքում կարող են սատկել անասուններ: Նշելով, որ կենդանիների անկման դեպքեր նախկինում էլ են եղել, սակայն երբևէ չեն կապվել Սևանից ջուր խմելու հետ. «Ես չեմ կարծում, որ ծովի / նկատի ունի Սևանա լիճը/ ջրից են սատկում: Լաբորատոր հետազոտության արդյունքներն էլ ցույց կտան, որ դա միանշանակ արոտի տարածքից է: Առվույտն այս սեզոնին ծաղկում է: Ծաղկման շրջանում անձրևներն էլ զուգադիպել են: Ցողով անասունն արածում է, որից հետո ջուր է խմում և ստամոքսում խմորման պրոցես է ընթանում: Դրա դեմ լավագույն միջոցը այն է, որ անասուններին իզոլացնեն, ներսը պահեն, կանաչով չկերակրեն, 2 օր խոտով կերակրեն, ստամոքսի պարունակությունը փոխվի, որպեսզի այդ խմորումը նորից չշարունակվի: Եթե Սևանի ջրի խնդիրը լիներ, նաև ձկները կվնասվեին: Սևանի ընդհանուր ավազանից հազարավոր գլխաքանակ է ջուր խմում, ուղղակի դեպքը պատահել է այն հատվածում, որտեղ առվույտը ծաղկել է: Նման դեպքեր եղել են, էլի կլինեն՝ սարերում էլ, հանդերում էլ, ծովի առափնյա հատվածում էլ»:

Տաթևիկ Ղազարյան