Հայկ Մարությանը հանձնարարել է ներդրումային առաջարկների իրագործելի փաթեթներ մշակել

Լուրեր

07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
Բոլորը

Երևանի ներդրումային գրավչությունը ճիշտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան ծրագրերի և առաջարկների ապահովում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշակել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ ընդգրկող ներդրումային առաջարկների հստակ փաթեթներ, որոնք կլինեն իրագործելի ու կհետարքրքեն գործարար շրջանակներին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Անդրադառնալով տարեկան ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանն իր դժգոհությունն է հայտնել դրանց ընթացքից ու նշել, որ համայնքային ցանկացած կառույց ու ստորաբաժանում պետք է հետևողական լինի այդ ծրագրերի լիարժեք իրականացման գործում:

«Մենք պետք է համակարգային և իրական փոփոխություններ անենք, իսկ իրական փոփոխությունների համար նախաձեռնվող ծրագրերի հարցում պետք է հետևողականություն: Ես չեմ հանդուրժելու մատների արանքով աշխատանք: Ճիշտ է, բավականին աշխատանք կատարվել է, սակայն ինձ ձեռք չի տալիս այն տեմպը, որ ունենք: Մենք խոստացել ենք փոփոխություններ, որոնց շնորհիվ մարդկանց կյանքը կլավանա»,- նշել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը կենսապահովման ոլորտում գործունեություն իրականացնող կառույցներին մեկ անգամ ևս հանձնարարել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ ուշադրություն դարձնել տարածքներում անհրաժեշտ նշաններ տեղադրելուն, ինչպես նաև հատուկ ցուցատախտակի վրա նշել, թե որ ընկերությունն է իրականացնում աշխատանքները։ «Նման մանրուքների ապահովմամբ է նաև, որ քաղաքը դառնում է նորմալ քաղաք»,- նշել է Հայկ Մարությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Կենտրոն վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում՝ մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 519 հազար 210 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա կտրվածքով այս ցուցանիշը կկազմի 30 մլն 230 հազար դրամ: Այժմ գույքագրում է իրականացվում Արաբկիր վարչական շրջանում:

Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով համատիրության և բնակիչների հետ համատեղ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների վրա տեղադրվում են կոդերով փականներ. արդեն իսկ 154 փական է տեղադրվել:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է 83 շուն: