Աղբը լավագույն դեպքում 3-4 օրը մեկ են տանում, իսկ այն հաճախ վարակի ու թունավորման պատճառ է դառնում․ մասնագետներրը՝ Երևանի աղբահանության մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

2011 թվականի օգոստոսին ԱԺ արտահերթ նիստում ընդունված աղբահանության մասին օրենքով  սպառողը միայն պարտավորություններ ունի և ոչ մի իրավունք։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Ստացվում է՝ պարտավոր ես վճարել աղբահանության համար, անկախ նրանից, թե ինչ ծառայություն ես ստացել կամ ընդհանրապես չես ստացել։ Տարիներ շարունակ ոչինչ չի փոխվել, միայն վճարն է 100-ից 200 դրամ դարձել»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո էլ նույն դրությունն է․ օրերով աղբահանություն չի իրականացվում։

«Հատկապես շոգ օրերին հակասանիտարական վիճակ է ստեղծում, ինչը բացասական հետևանքներ կարող է թողնել։ Հույսեր ունենք, բայց մինչև հիմա դրանք չեն իրականացել: Գոնե քաղաքապետարանից պարբերաբար տեղեկացնեին, որ աշխատանքեր են տարվում»,- ընդգծեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահը։

Ըստ նրա՝ Կառավարության 2002 թվականի որոշմամբ՝ մինչև 5 ջերմաստիճանի դեպքում աղբահանությունը պետք է երեք օրը մեկ իրականացվի, իսկ 5-ից բարձր դեպքում՝ ամեն օր։

«Մեզ մոտ լավագույն դեպքում 3-4 օրը մեկ է աղբահանություն իրականացվում։ Պատահում է՝ երկու շաբաթ կամ տասը օր չի իրականացվում։ Սա Կառավարության որոշման խախտում է»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Թերապևտ Լամարա Մանուկյանի կարծիքով էլ վատ աղբահանության թիրախային առաջին օղակը շնչառական ուղիների ալերգիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են։

«Ցանկացած շենքի կողքով անցնելիս աղբի հոտ ես զգում։ Բացի այդ, երեխաները, որոնք շենքի մոտակայքում խաղում են, շնչում են օդը, աղբի հետ շփում ունենում, երբ, օրինակ, գնդակն աղբի մեջ է ընկնում։ Տուն գնալիս, հաճախ, ձեռքերը լավ չեն լվանում և դա հիվանդությունների ու թունավորման պատճառ է դառնում»,- ընդգծեց Լամարա Մանուկյանը։

Մասնագետների կարծիքով՝ թե՛ քաղաքապետարանը, թե՛ «Սանիթեք»-ը պետք է հարցին հետամուտ լինեն, հակառակ դեպքում՝ խնդիրն անհետևանք չի մնա։

 

Նելլի Մելքոնյան