Հայաստանցի-արցախցի տարբերակում չի լինելու. 100 երեխա կմեկնի Շուշի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հուլիսի 9-19-ը Շուշիում անցկացվելու է վրանային ճամբար, որին մասնակցելու են ՀՀ մարզերի և Արցախի շրջանների հարյուր երեխաներ: Երկրորդ փուլով մասնակցելու են նաև մինչև 18 տարեկաններ, իսկ վերջին փուլում՝ 18-35 տարեկանները: Նախաձեռնության հեղինակներն ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են:

Հեղինակներից Սոֆյա Հովսեփյանը հայտնեց, որ Շուշիում կայանալիք ճամբարի նպատակը միջմարզային մշակութային կապերի հաստատումը և փոխադարձ ճանաչողությունն է:

«Մասնակիցներին հնարավորություն ենք ընձեռելու միասին ծանոթանալ միջմարզային մշակույթին և առանձնահատկություններին: Նրանք իրար ավելի մոտիկից կճանաչեն և կկարողանան ավելի սերտ համագործակցել իրար հետ: Կարևոր է, որ այս ծրագրին պետք է մասնակցեն ոչ միայն պատանիները, այլև երիտասարդները՝ ապագա զորակոչիկները: Հնարավոր է՝ նրանք Արցախում ծառայեն, և նախապես ծանոթանալով Արցախին՝ դա օգտակար կլինի նրանց համար»,- ասաց պատգամավորը:

«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն էլ ասաց, որ նման միջացառումների շնորհիվ կվերանա հայաստանցի-արցախցի բաժանումը. «Ծրագրի ֆինանսավորողներն են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը և Արցախի իշխանությունները: Կարևոր թիրախներից է «հայաստանցի-արցախցի» անհիմն շահարկումները վերացնելը: Դա անելու լավագույն միջոցը շփումների կազմակերպումն է»:

Նշենք, որ ծրագրի համար ՀՀ Ազգային ժողովը շուրջ 5 մլն դրամ է տրամադրել, իսկ փոխադրամիջոցն ապահովելու է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Մանրամասները՝տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան