Ամենաահավորն այն էր, որ նիստը վարող քաղաքապետը ծիծաղում էր Անահիտ Բախշյանի հասցեին հնչած վիրավորանքները լսելով, սա խայտառակություն է. իրավապաշտպանները՝ ավագանու երեկվա նիստի մասին

Լուրեր

12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
Բոլորը

Երևանի ավագանու երեկվա նիստն աննախադեպ էր՝ հնչած վիրավորանքների առատությամբ։ Մասնավորապես Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «պարոն Բախշյան»-ով և «Անո»-ով դիմեց «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին, իսկ «Ելքի» ներկայացուցիչ Անի խաչատրյանն էլ ՝ սպառնաց երկու մատով խեղդել Հանրապետական ավագանուն։

Կատարվածի շուրջ Factor.am-ը ներկայացնում է իրավապաշտպանների և փաստաբանների գնահատականը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ցավով արձանագրեց, որ կատարվածը հայաստանյան քաղաքական մշակույթն է արտացոլում և առաջին դեպքը չէ․ «Եթե համեմատենք քաղաքակիրթ երկրների հետ, նման դեպք ոչ թե չէր կարող տեղի ունենալ, այլ նման պատգամավորներ կամ ավագանիներ չէին ընտրվի, բայց Հայաստանում իշխանության հիմնական հենարանը հենց նման մարդիկ են, իրենց շնորհիվ է իշխանությունը ձևավորվում, ուստի նման մարդիկ երբեք չեն պատժվի և թքած ունեն հասարակական կարծիքի վրա»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ երեկվա դեպքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խուլիգանություն․ «Եվ ամենաահավորն այն է, որ նիստը վարող քաղաքապետը ծիծաղում էր Անահիտ Բախշյանի հասցեին հնչած վիրավորանքը լսելուց հետո։ Սա խայտառակ վարք է, և ճիշտ կլիներ, որ Անահիտ Բախշյանը դիմեր դատարան»,- նկատեց իրավապաշտպանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ «ցավ է ապրում», որ պետական կառույցները նման վիճակում են գտնվում, և հավելում, որ տեսագրությունը դիտելուց հետո իր մոտ հարց է ծագել․ «Արդյոք անհրաժե՞շտ է առհասարակ, որ նման կառույց գործի․ հասկանալի է, որ այն ձևական կառույց է, բայց գոնե կարելի էր աշխատանքի իմիտացիա ստեղծել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի կարծիքով էլ զարմանալի ոչինչ չկա այդ միջադեպի հետ կապվածԼ: «Որովհետև թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրությունները այնպես են կազմակերպվում, որ ժողովրդի իրական ընտրյալները չեն ընտրվում․ կասկածելի անցյալ ու քրեական ներկա ունեցող անձինք են ավագանիում ու ԱԺ-ում հայտնվում»,- նկատեց փաստաբանը՝ հավելելով, թե վերջիններս էլ «ռեժիմի հենարանն են հանդիսանում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Սեդա Ղուկասյան