Ձորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա, սա հանցավոր սխեմայի դրսևորում է. ահազանգում ենբնակիչները

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ նամակ են ուղարկել Factor.am-ի խմբագրություն, որոմ ասվում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ջուր չեն տալիս, փոխարենը ՋՕԸ-ն մեկ ցիստեռնը վաճառում է 10 000 դրամով։ Նամակը՝ ստորև.

«Ձորաղբյուրի ամառանոցներում արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա: Ակնհայտ է, որ ամռան տապին ոռոգման ջուր չտալը լրջագույն վնաս կարող է հասցնել ծառերին և թփերին: Սակայն Ձորաղբյուրի ամառանոցներին ոռոգման ջուր հատկացնողներն (այսպես կոչված ՋՕԸ) ունեն ուրույն մտածելակերպ և այս իրավիճակն օգտագործում են բավական շահավետ բիզնես անելու նպատակով:

Տարատեսակ  պատճառաբանություններով հիմնավորելով շաբաթներով  ջուր չտալը, նրանք այդ նույն ջուրը բնակիչներին վաճառում են ցիստեռններով: Այս ոչ բռնի, թավշյա իրավիճակում ամառանոցի  բնակիչներին այլ ելք չի մնում, քան ցիստեռններով ջուր գնելը’ սեփական այգին կործանումից  փրկելու համար: 1 ցիստեռն կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով:

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները համոզված են, որ ոռոգման ջուր չտալը և այդ ջուրը թանկ վաճառելը հանցավոր սխեմայի դրսևորում է: Հրավիրում ենք Ջրային կոմիտեի և այլ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի պարզվի, թե ինչպես է Թավշյա հեղափոխությունից հետո հնարավոր, որ Հայաստանում լինի այսպիսի հանցավոր մտածելակերպ և գործելաոճ:

Ձորաղբյուրի ամառանոցների մի խումբ բնակիչներ»