Ինձ համար բացարձակ սպասելի չէր. Արմեն Մուրադյանը՝ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի խոշոր չարաշահման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
Բոլորը

Չի թերանում նա, ով որևիցե բան չի անում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին նախարար, բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով հարցին՝ տեսնո՞ւմ է իր թերացումը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում տեղի ունեցած խոշոր չարաշահման հարցում:

«Այդ ամբողջ գործընթացը բացարձակ չի վերաբերում իմ նախարարական պաշտոնավարման ժամկետին։ Եթե որևէ տեսակի հարց լինի կապված ինձ հետ, ես միշտ Հայաստանում եմ իմ արածների համար պատասխանատվություն կրելու և բացատրություն տալու»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությանը ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով՝ 2016-2018 թվականների ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակում մատուցված բժշկական օգնության մասով պետբյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ: Այս ժամանակահատվածում բուժկենտրոնի տնօրենն Արա Մինասյանն էր: Արմեն Մուրադյանը 2016 թվականի մինչ սեպտեմբերը եղել է առողջապահության նախարար։

Նա լրագրողներին փոխանցեց, որ իր համար բացարձակ սպասելի չէր այդ բուժկենտրոնում նման մասշտաբի չարաշահումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան