Հույս ունենանք՝ նոր գեներալների մեջ միհրանպողոսյաններ չեն լինի․ Հովիկ Աղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

-Վարչապետը հայտնել է, որ Սահմանադրության օրվա կապակցությամբ կոչումներ են շնորհվելու մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ իրավապահ համակարգի ղեկավարներին, ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին՝ հաշվի առնելով, որ հաճախ նրանց աշխատանքից Դուք դժգոհել եք։

-Ես խոսել եմ միջին օղակներից և խոսել եմ ոչ միայն իրավապահ համակարգի, այլ նաև պետության կառավարման բոլոր բնագավառների միջին օղակների մասին։ Նրանցից շատերը պատրաստ չեն ապրել նոր արժեհամակարգում։ Ինչ վերաբերում է կոչումներին, կարծում եմ՝ արժանի էին։

-Նախկին իշխանությունների օրոք գեներալի կոչում ստացածները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում: Միհրան Պողոսյանն անգամ քաղապաստան խնդրեց Ռուսաստանից, ի՞նչ եք կարծում՝ այս անգամ ճիշտ մարդկա՞նց է շնորհվում այդ կոչումը։

-Եթե անգամ հեղափոխություն չլիներ, միևնույն է, նոր գեներալներ ծնվելու էին։ Դա պետականության գործունեության բաղկացուցիչ մաս է։ Կարևոր է, թե պետության որ ղեկավարի կողմից են արժանանում այդպիսի կոչման, այն ղեկավարի, որն ունի համաժողովրդական վստահությո՞ւն, թե՞ այն ղեկավարի, որ մենք ունեինք նախկինում։ Հույս ունենանք, որ մեր նոր գեներալների մեջ չեն լինի միհրանպողոսյաններ։

-Վերջին օրերին չընտրվեց ԲԴԽ անդամի համար առաջադրված «Իմ քայլը» խմբակցության  թեկնածուն։

-Ոչ մի սարսափելի բան դրանում չկա և չպետք է դրանից ողբերգություն սարքել: Իհարկե, անձամբ ինձ համար ցավալի էր, որ այդ կինը չընտրվեց, ես շատ կուզեի՝ ինքը լիներ ԲԴԽ անդամ։

-Բայց նրա թեկնածության շուրջ կոնսենսուս կա՞ր խմբակցությունում։

-88 հոգանոց խմբակցության դեպքում օգտագործել կոնսենսուս բառը այնքան էլ ճիշտ չէ։ Կարող է այս կամ այն հարցի շուրջ անհատական դիրքորոշում ունենանք, բայց պետք է ենթարկվենք մեծամասնության որոշմանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան