Աղետի գոտու անօթևանների խնդիրը մինչև 2020թ. չի լուծվի. Վերմիշյանի ասածը թյուրըմբռնում է առաջացրել 

Լուրեր

04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
Բոլորը

Աղետի գոտու անօթևանների բնակարանների խնդիրը մինչև 2020 թվականը չի լուծվի, թեև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի՝ օրերս արած հայտարարությունից շատերը նման կարծիք են կազմել: Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ժամանակավոր կացարանների հաշվառման աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը:

Օրերս լրագրողների հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասել էր, որ վարչապետի հանձնարարականով՝ 2020 թվականին մնացած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 մլրդ դրամ, և հարցը մեկընդմիշտ լուծվելու է: Ըստ Վահան Թումասյանի՝ շատերը մեկնաբանեցին, որ սրանով բոլոր անօթևանների հարցը մեկընդմիշտ կլուծվի, սակայն խոսքն ընդամենը Լոռու մարզի գյուղական բնակայրերում ավելի վաղ շահառու ճանաչվածներին անհատական բնակարաններով ապահովելու մասին է:

«3 մլրդ դրամի հատկացումը վերաբերում է հիմնականում Լոռու մարզին և Շիրակի մարզի մի քանի գյուղական համայքներին, անհատական բնակարաններին, մեր այս հանձնաժողովի հետ առհասարակ կապ չունի։ Հին ծրագիր է, վերաբերում է նրանց, ովքեր շահառու էին ճանաչվել 2012-13 թթ.»,- ասաց Վահան Թումասյանը։

Նրա խոսքով՝ Վահագն Վերմիշյանը պարզ չի ներկայացրել. «Երբ ասաց՝ աղետի գոտու շահառուներ, մարդիկ հասկացան, թե դա բոլոր անօթևաններին է վերաբերվում և 2020-2021-ին հարցը վերջնական կլուծվի։ Սա թյուրիմացություն առաջացրեց և՛ շահառուների մոտ, և՛ հովանավորների: Պարզաբանումներից հետո միայն ամեն ինչ հստակ դարձավ»:

Կառավարության կողմից ձևավորված ժամանակավոր կացարանների հաշվառման հանձաժողովն արդեն ավարտել է աշխատանքները, անօթևանների խնդրի լուծման առաջարկությունների փաթեթն ու ժամանակավոր կացարանների հաշվառման տվյալները ներկայացվել են Կառավարություն:

«Հանձնաժողովը նորմալ աշխատեց, աղետի գոտու 3 մարզերի բոլոր համայնքների փաստագրում արեց: Նաև առաջարկությունների փաթեթը, թե ինչ ճանապարհով  լուծել խնդիրը, լուծման քարտեզը՝ այդ ամբողջը մենք ներկայացրել ենք Կառավարություն: Եվ հիմա Կառավարությունը նոր ծրագիր պիտի ընդունի բնակարանների ապահովման հարցով, հետո այդ ծրագրից դուրս գալով՝ որոշումներ կայացնի՝ շինարարություն է անում, ԲԳՎ-ներ (բնակարանի գնման վկայագրեր) է տալիս, շենքեր է ամրացնում, ինչքան գումար ունի, ինչքան հնարավորություն»,- նշեց Վահան Թումասյանը:

Շիրակի մարզում, նախնական տվյալներով, 3.500-ից ավելի ժամանակավոր կացարան կա, որից միայն 2.871-ը՝ Գյումրիում: Բայց սա դեռ ամբողջական պատկերը չէ, քանի որ կան մարդիկ, որ երկրաշարժի հետևանքով անօթևան են, բայց ապրում են վարձով բնակարաններում, վթարային շենքերում:

Մեր զրուցակիցը նշեց, որ Կառավարությանն անօթևանների խնդրի լուծման տարբեր առաջարկներ են ներկայացրել, և գործադիրը պիտի որոշի՝ ո՞րն է ավելի նպատակահարմար:

«Անօթևանների խնդրի լուծման տարբերակներ ենք առաջարկել՝ բնակարանաշինություն, ամրացման ենթակա շենքերի կառուցում, ԲԳՎ ծրագիր։  Եթե ԲԳՎ-ներ բաժանվեն, ինչքան հասկանում եմ՝ Կառավարությունը տրամադրված է, ուրեմն պետք է գնի բնակարաններ, որոնք նորոգման կարիք ունեն, նորոգի և տրամադրի անօթևան ընտանիքներին, քանի որ նորմալ բնակարններ չկան: Բայց պիտի գնա նաև շենքերի ամրացման, բնակարանաշինության ճանապարհով, որովհետև բնակֆոնդ, որպես այդպիսին, չկա»,- ասաց Վահան Թումասյանը՝ կարծիք հայտնելով, որ բավական երկար ժամանակ է պետք Կառավարությանը՝ անօթևանների խնդրի լուծման ծրագիրը կյանքի կոչելու համար։

Նշենք, որ վերջին տարիներին պետությունը Գյումրիում ոչ մի պետական ծրագիր չի իրականացրել անօթևանների բնակարանների խնդրի լուծման ուղղությամբ, տնակներում ապրողներին բնակարանով ապահովել են միայն տարբեր բարեգործական կազմակերպություններ:

Էմմա Չոբանյան