Ի՞նչ կանեիք, եթե Ձեզ խուզարկեին դատարան մտնելիս. փաստաբանը՝ Փաստաբանների պալատի նախագահին

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Փաստաբանների պալատի 184 անդամներ այսօր գործադուլ են անում՝ իրենց դժգոհությունը հայտնելով մասնագիտական գործունեության խոչընդոտման դեմ: Փաստաբանները «Կոնգրես» հյուրանոցում հավաք-քննարկում են անցկացնում, որին հրավիրված են նաև իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, փաստաբանների հավաք-քննարկմանը ներկա է նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Քննարկմանը անակնկալ եկած Զոհրաբյանը ևս խոսք խնդրեց՝ հայտարարելով, որ փաստաբանների նկատմամբ ոչ թե խուզարկություն է կիրառվում դատարաններում և ՔԿՀ-ներում, այլ զննություն:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հակադարձեց՝ «պայուսակը ստիպելով բացելը ի՞նչ է, եթե ոչ խուզարկություն», ապա օգտվելով Զոհրաբյանին հարց ուղղելու հնարավորությունից հարցրեց, թե ինչ կաներ վերջինս, երբ իրեն խուզարկեին դատարան մուտք գործելիս: Զոհրաբյանը պատասխանեց, որ եթե զննությունը համարեր խուզարկություն, կդիմեր իրավապահ մարմիններին, և եթե իրավաչափ որոշում չլիներ համապատասխան մարմինների կողմից, հավաքագրած փաստեր կներկայացներ ՓԲ:

Լուսինե Սահակյանը հեգնեց. արդեն վաղուց ակնկալիքներ չունի այդ կառույցից և համոզված է, որ այն չի կարող «որևէ լավ բան անել փաստաբանների համար»:

Ժիրայր Սեֆիլյանի գործով պաշտպան Մուշեղ Շուշանյանը, որն էլ իր խոսքով խուզարկության է ենթարկվել նիստերի դահլիճում, հայտարարեց, թե այդ ամենը ՓԲ նախագահի ամենաթողության արդյունքում է: Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ Շուշանյանի հետ կապված միջադեպից հետո անմիջապես զանգահարել է վերջինիս՝ փորձելով իրավիճակը ճշտել: Զոհրաբյանի ելույթի ժամանակ տեղից խոսում էր Արգիշտի Կիվիրյանր, ինչն առաջացրեց Զոհրաբյանի վրդովմունքը: «Ինչի՞ եք ծիծաղում, պարոն Կիվիրյան»,- ասաց նա:

Կիվիրյանն էլ հեգնեց, թե հնարավո՞ր է այստեղ էլ կարգապահական սանկցիա կիրառվի: «Այստեղ սանկցիաների խնդիր չկա»,- արձագանքեց ՓԲ նախագահը:

Այստեղ է նաև ՓԲ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, նա էլ անդրադարձավ «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտյուշա Գաբրիելյանին՝ ասելով, թե նրան «արդեն վաղուց պետք է փոխել»:

 

Սեդա Ղուկասյան