Երեք շաբաթ՝ առանց աղբահանության. Մոլդովական 29/5-ում բողոքում են գարշահոտից ու առնետներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 29/5 հասցեի բնակիչներն արդեն երեք շաբաթ է՝ գարշահոտ են շնչում: Պատճառը շենքի խցանված աղբատար խողովակն է, որի հետևանքով աղբը կուտակվել է ու բարձր ջերմաստիճանի պայմաններում սկսել նեխել:

«Առնետները մինչև ութերորդ հարկ բարձրանում են: Պատուհան բացել չի լինում, հոտը նույնիսկ սենյակների մեջ ա լցվում: Էլի հանրակացարան ա, բան չունենք ասելու, բայց կարելի ա, չէ՞ նենց անել, որ մենք էլ գոնե մեզ մարդ զգանք»,- նշեց շենքի բնակիչներից Ամալյա Մանուկյանը:

Բնակիչները բողոքում են, ոչ միայն  գարշահոտից, այլ նաև առնետներից: Ասում են՝ վախենում են անգամ տանից դուրս գալ:

«Ես նոր եմ էստեղ գալիս բնակվելու, բայց ահավոր վիճակ ա: Մանավանդ՝ առնետները: Ես այս մեծ հասակիս վախենում եմ բարձրանալ, իմ երեխեքին չեմ թողնում, որ իջնեն բակում խաղան»,- ասաց բնակիչներից Օֆիկ Մելքումյանը:

Շենքում բնակվող երեխաները, չնայած  վախենում են, բայց արդեն սովորել են  խաղալիս առնետների հանդիպելուն։

«Վախենում ենք, մենք ենք սատկացնում առնետներին:  Գնդակով խաղում ենք, գնդակն ընկնում ա աղբի մեջ, հանում, խաղում ենք: Վախենում ենք էստեղով քայլենք, բարձրանում են մեզ վրա առնետները: Գիշերը, որ քայլում ենք, լույս ենք անում ու առնետները  ոտքներիս տակ են ընկնում, վախենալով սատկացնում ենք, չենք կարողանում խաղալ»,- նշեցին երեխաները:

Մոլդովական փողոցի 5-րդ շենքի բնակիչներն աղբահանության հարցով արդեն մի քանի անգամ դիմել են թե՛ թաղապետարան, թե՛ «Սանիթեք»:

Նոր Նորք վարչական շրջանի կոմունալ բաժնից մեզ տեղեկացրին, որ այս հարցը միայն «Սանիթեքի» իրավասության տակ է, և որ իրենք բազմիցս տեղեկացրել են բնակիչների բողոքի մասին:

«Սանիթեքի» հասարակայնության հետ  կապերի  պատասխանատու Քնարիկ Առաքելյանը Factor.am-ի հետ հեռախոսազրույցում ներկայացրեց պատճառը, թե ինչու տվյալ փողոցում աղբահանության հետ խնդիր կա:

Նրա խոսքով՝  ստեղծված իրավիճակը բնակիչների կողմից աղբատար խողովակի մեջ նետված շինարարական աղբի և «Սանիթեքի» աշխատակիցների կողմից դա չհեռացնելու հետևանքն է: Նախորդ անգամ, երբ աշխատակիցը շենքի աղբը հեռացրել է, միջադեպ է տեղի ունեցել: «Մեր աշխատակիցներն այդ աղբը հանել են և այդ ընթացքում  բնակիչները մեծ աղմուկ են բարձրացրել, թե ինչու չեք տանում այդ  շինարարական աղբը:  Բնականաբար, բնակիչներին փորձել են բացատրել, որ մեր մեքենան չի կարող այդ աղբը տանել և այլ մեքենա կգա,  դա  նրանց  լիազորությունների դաշտում է: Մեր աշխատակիցը վնասվածքներ է ստացել, այդ մասին  քաջատեղյակ է Նոր Նորքի թաղապետարանը, Ոստիկանություն է եկել: Միջադեպից հետո մեր ոչ մի աշխատակից չի ուզում գնալ  այնտեղ, որովհետև վախ կա, որ միջադեպը կկրկնվի»,- տեղեկացրեց Քնարիկ Առաքելյանը:

«Սանիթեքի» հասարակայնության հետ  կապերի  պատասխանատուն հավելեց, որ այս փուլում «Սանիթեքն» այլ մեկնաբանություն չունի:  Նրա խոսքով՝ կազմակերպության սեփականատերը շուտով ասուլիսով հանդես կգա, որի ընթացքում էլ կանդրադառնա առկա խնդիրներին:  Իսկ մինչ այդ, բոլոր հարկերն ու վարձավճարները բարեխիղճ կերպով մուծած Երևանի Մոլդովական 29/5 շենքի բնակիչները ստիպված  կլինեն ապրել առնետներով լի գարշահոտ  միջավայրում։

 

Նելլի Մելքոնյան