Ռոբերտ Քոչարյանի դիմումով ՍԴ որոշումը չի լինելու իրավաչափ և պատշաճ դատարանի կողմից կայացրած, ուստի չի ազդելու Մարտի 1-ի գործի վրա. Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի՝ այդ թվում Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
14.05.2026 | 11:24
Ինչպես է ԲՀԿ-ն ծախսել պետությունից ստացած փողը
Բոլորը

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համաձայն է Վահե Գրիգորյանի հետ, որ Հայաստանում առկա է սահմանադրական ճգնաժամ։

«Այսօր պետք է վեճ գնար միայն այդ ճգնաժամի լուծումների շուրջ։ Վահե Գրիգորյանը և նրա տեսակետը պաշտպանող մարդիկ շարադրում են Սահմանադրության և սահմանադրական օրենքի մեջ եղած նորմերը, Վահե Գրիգորյանը խոսում է փաստերից, արձանագրումներից, մյուս կողմը սկսում է մեկնաբանել՝ այս գրածի տակ մենք պետք է հասկանանք սա»,- նշեց ՀԱԿ անդամը՝ շարունակելով. «Մենք գիտենք, որ Սահմանադրությունը չի կարելի մեկնաբանել, իսկ մեկնաբանելով՝ գալ հասնել նրան, որ չկա սահմանադրական ճգնաժամ… Ակնհայտ է, որ կա սահմանադրական ճգնաժամ»:

Ըստ Խաչատրյանի՝ ներկա Սահմանադրության մեջ առկա «փնթիությունը» մշակված սցենար է եղել՝ Հրայր Թովմասյանին մինչև 2035 թվականը ՍԴ նախագահ պահելու համար:

«Այսօր մեր պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ սահմանադրական ճգնաժամի լուծումը: Չեն գնալու հրաժարականների, ՍԴ-ով սահմանված մարմինները՝ օրենսդիրը, նախագահը, գործադիրը և դատական իշխանությունը, միասին կգտնեն լուծումը: Համոզված եմ, որ այդ լուծումը լինելու է ՍԴ դատավորների թափուր պաշտոնների համար թեկնածու առաջադրելը»,- պնդեց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ ՍԴ-ի շուրջ իրադարձություններին հետևում է ԵԽ Վենետիկի հանձնաժողովը, Խաչատրյանը հարց ուղղեց, թե Վենետիկի հանձնաժողովը, երբ 2015-ին «հիացական» գնահատկան էր տալիս նոր Սահմանադրությանը, որտե՞ղ է եղել, երբ այս Սահմանադրության մեջ տեղ է գտել բանակը ներքաղաքական խնդիրներով օգտագործելու թույլտվությունը։

«Դրանք շատ վտանգավոր հոդվածներ են: 2015-ի Սահմանադրության մեջ Սերժ Սարգսյանն ու նրա իշխանությունը դրել են մի նորմ, որով նրանք հանգիստ կկարողանային կազմակերպել նոր «Մարտի 1»: Եվ Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացության մեջ որևէ խոսք չի ասել»,-նշեց նա։

Հարցին, թե քաղաքական ախոյանները Վահե Գրիգորյանին մեղադրում են ՀԱԿ-ի «պատվերը կատարելու» մեջ, ի՞նչ դերակատարում ունի այս պրոցեսում ՀԱԿ-ը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Վահե Գրիգորյանն իսկապես ՀԱԿ-ի պատվերները կատարել է որպես փաստաբան և փայլուն է կատարել: Մենք ունենք այս պահին առաջին նախագահի վճիռը եվրադատարանով, որով արձանագրվել են մադու իրավունքների խախտումները Մարտի 1-ի հետ կապված: Նա նաև կատարել է քաղբանտարկյալների պաշտպանության պատվերը։ Մանիպուլայցիներն ինձ համար էական չեն, ծիծաղելի են»:

Խաչատրյանի խոսքով՝ Վահե Գրիգորյանն այնքան սկզբունքային է, որ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո նրա հետ որևէ կոնտակտ ուղղակի չի եղել. «Նա այլևս չի պատասխանում ո՛չ զանգերին, ո՛չ գրագրությանը։ Ես ինքս գիտեմ Վահե Գրիգորյանի սկզբունքայնությունը»:

Օգոստոսին Սահմանադրական դատարանը քննելու է Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ իր անձեռնմխելիության ու 301-րդ հոդվածի սահմանադրականության մասին: Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ներկա իրողությունների պարագայում ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ռոբրետ Քոչարյանին ներկայացված մեղադրական հոդվածները, Խաչատրյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ցանկացած որոշում այլևս կարող է կայացնել միայն պատշաճ դատարանը, իսկ ՍԴ-ն պատշաճ դատարան չէ: Եթե մինչև օգոստոսի 29-ը այդ դատարանը չդառնա պատշաճ դատարան, բոլոր որոշումները կլինեն ոչ պատշաճ։ Հայտնի է, որ ոչ պատշաճ դատարանի կողմից կայացված որոշումները չեն կարող իրավական ուժ ունենալ»:

Ուստի, ըստ Արմեն Խաչատրյանի, Ռոբերտ Քոչարյանի դիմումով ՍԴ որոշումը չի լինելու իրավաչափ և պատշաճ դատարանի կողմից կայացրած, ուստի չի ազդելու Մարտի 1-ի գործի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան