Ցավով եմ հետևում Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակամարտությանը. Արմեն Փամբուխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի հետ

– Պարո՛ն Փամբուխչյան, հետևո՞ւմ եք Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հեռակա բանավեճին։

– Հետևում եմ, ցավով եմ հետևում այդ հակամարտությանը, բայց «Քաղաքացիական պայմանագիրը» միշտ եղել է հրապարակային, և անգամ մեր առաջին կուսակցական հակամարտությունն է հրապարակային բնույթ կրում։ Չեմ ուզում որևէ կերպ մեկնաբանել, ճիշտ կլինի՝ կողմերը մեկնաբանեն։ Թե՛ դրական, թե՛ բացասական մեկնաբանություն կարող է խնդիր առաջացնել: Մեզ համար կարևոր է, որ խնդիրը գնա ոչ թե սրման, այլ լուծման։

– Դուք կամ վարչության այլ անդամներ փորձե՞լ եք խոսել նրանց հետ և խնդիրը հանրային քննարկման տիրույթից տեղափոխել ներկուսակցական քննարկումների դաշտ։

– Իհարկե: Մոտ ժամանակներս այդ խնդիրը լուծում կստանա, և մեր երկու ընկերները կգան ընդհանուր հայտարարի, և այս հակամարտությանը վերջ կդրվի։

– Բացառո՞ւմ եք, Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի միջև առկա տարաձայնությունները մարզում ազդեցությունը մեծացնելու հետ կապված լինեն: Գուցե Սասուն Միքայելյանն իսկապես ուզում է՝ իր որդին մարզպետ դառնա, ինչպես մամուլն է գրում:

– Սասուն Միքայելյանը հեղինակություն է ոչ միայն Կոտայքի մարզում, այլև Հայաստանում և Արցախում, ինքը չունի հեղինակության հաստատման խնդիր: Իսկ Ռոմանոս Պետրոսյանն ամենաաշխատող մարզպետներից մեկն է, և որպես մարզպետ՝ չունի հեղինակության խնդիր։ Կարևորն այն է, որ որևէ  հակամարտություն չազդի Կոտայքի մարզի զարգացման վրա։ Այս հակամարտությունը նաև փորձություն է, որը մենք կհաղթահարենք։

– Պարոն Միքայելյանը նաև նշեց, որ եթե չսովորեք դասեր քաղել, ապա թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում։ Կա՞ նման վտանգ։

– Ես այլ կերպ կասեի՝ եթե մենք չիրականացնենք այն ամենը, ինչ խոստացել ենք մարդկանց, և շեղվենք մեր հիմնական կուրսից, այդ ժամանակ՝ չի բացառվում։ Եթե սկսենք այնպիսի սխալներ անել, ինչի համար ժողովուրդը պայքարել է նախորդ իշխանությունների դեմ, բնականաբար չի բացառվում: Բայց ես համոզված եմ՝ մենք նախորդների նման չենք լինի, հետևապես՝ ես դա բացառում եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան