2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%:

« Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման գործընթացը:

***
Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների բարեկարգման տարեկան ծրագիրը: 2019թ. շուրջ 600 հազար քմ ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն: Կարևորելով երթևեկության ու հետիոտնի անվտանգությունը՝ քաղաքապետ Մարությանը հանձնարարել է Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ տանել գծանշումների ապահովման ուղղությամբ:
***
Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 25 արձանագրություն: Հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը մի շարք քրոնիկ վայրերում:
***
Ամենօրյա ստուգայցեր են իրականացվում նաև շինհրապարակներ: Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 26 արձանագրություն:
***
2019թ. հունիսին Երևանի մետրոպոլիտենը տեղափոխել է 1 մլն 641 հազար 29 ուղևոր: Քաղաքապետին զեկուցվել է, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն ավելի է 9,6%-ով:
***
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 353 լուսակետ:
***
Մայրաքաղաքում շարունակվում են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները կփոխարինվեն ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն, որից երկուսին ի պահ են վերցրել կենդանասերները:
***
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 431 երեխա՝ 237 տղա, 194 աղջիկ:
***
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում գործող «թեժ գծի» հեռախոսահամարներով նախարոդ շաբաթ ստացվել է շուրջ 1087 հեռախոսազանգ, որից 691-ին տրվել է լուծում, իսկ 396-ի ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: