Նախատեսվում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության․ Վահագն Վերմիշյան

Լուրեր

08.06.2026 | 10:50
Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահի պաշտոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:33
Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ դարձել է «Ռոլան Գարոսի» չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 10:29
Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
08.06.2026 | 10:20
Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ չնայած սպառնալիքներին․ Լատվիայի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 10:04
Ամփոփվել են 2005 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2025 թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության: Այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ նշելով․ «2008-2017 թթ․բնակարանով ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ 60 ընտանիքի համար»։

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ ևս 3 միլիարդ դրամ էլ կհատկացվի 2020 թվականին՝ 453 ընտանիքի բնակարանով ապահովելու համար և արդյունքում 2021 թվականին կվերանա «աղետի գոտու շահառու» հասկացությունը։

Խոսելով Հայաստանում շինարարության տեմպերի աճի մասին՝ Վահագն Վերմիշյանը նշեց, որ առաջիկա տարիներին Հայաստանում շինարարության բում կսկսվի և ծավալուն շինարարությունն է մեծ դերակատարություն ունենալու տնտեսական հեղափոխության հարցում։

«Մասնավոր բիզնեսն արդեն հետաքրքրություն է դրսևորում ու պատրաստ է աջակցել արդյունաբերական ձեռնարկությունների, բնակարանների ու գյուղատնտեսական օբյեկտների կառուցման խոշոր նախագծերին։ Հայաստանը քաղաքաշինության հարցում լրջորեն հետ է մնացել քաղաքակիրթ աշխարհից։ Պետք է մի շարք բարեփոխումներ անցկացնել, որոնք թռիչքային զարգացման կհանգեցնեն»,- ասաց Վերմիշյանը։

«Մենք անցյալի սխալները կրկնելու իրավունք չունենք։ Պետք է վերանայել «Քաղաքաշինության մասին» օրենքը, իսկ ավելի ճիշտ` Քաղաքաշինական օրենսգիրք մշակել, որպեսզի այդ ոլորտը կոմիտեի ղեկավարի ճաշակից ու նախասիրություններից կախված չլինի»,- ասաց նա՝ շեշտելով, որ շինարարության ոլորտում մեծ ներուժ կա, որն այժմ ամբողջովին չի օգտագործվում։