Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար անհրաժեշտ է 20 մլն դոլար․ Դավիթ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Բոլորը

Արդեն մեկնարկը տրվել է, բայց եթե ձեզ թվում է, որ դա պետք է լիներ մի քանի ամիսների ընթացքում, ապա այդպես չի լինում։ Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ Գլխավոր դատախազությունում պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչ փուլում է ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հարցը, քանի որ տպավորություն է, որ չի կատարվում վարչապետի հանձնարարականը:

«Իսկ ո՞վ է ասում, որ չի կատարվում։ Վարչապետը ձեր հարցի պատասխանը հնչեցրել է ԱԺ-ում, հարցին համապարփակ լուծում է տվել, և Գյումրիում կառուցվելու է արտաքին տնտեսական գործունեության սպասարկման համապարփակ կենտրոն, որը ոչ միայն իրականացնելու է ավտոմատաքսատան ֆունկցիան, այլ նաև ընդգրկուն գործարքներ։ Արդեն մեկնարկը տրվել է, բայց եթե ձեզ թվում է, որ դա պետք է լիներ մի քանի ամիսների ընթացքում, ապա այդպես չի լինում։ Դա կլինի տարիների ընթացքում»,- ասաց Անանյանը:

Հստակեցնող հարցին՝ այսինքն, Երևանում ավտոմաքսատուն չի՞ լինելու, ՊԵԿ նախագահն ասաց. «Ժամանակի ընթացքում մաքսային ձևակերպումները Երևան քաղաքից դուրս են գալու, և ունենալու ենք Հյուսիսային ու Հարավային տարածաշրջանային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններ, որոնք կիրականացնեն ոչ միայն մաքսային գործառույթ, այլ նաև արտաքին տնտեսական գործունեությանն առնչություն ունեցող պետական գործառույթները կենտրոնացվելու են մեկ տանիքի ներքո»։

Անանյանը նշեց, որ այդ կենտրոններից յուրաքանչյուրը հիմնելու համար, նախնական հաշվարկով, կտրամադրվի 19-21 մլն դոլար՝ վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին:

ՊԵԿ նախագահը նաև տեղեկացրեց, որ ներկայիս Նորագավիթի ավտոմաքսատան շենքը պետությունը վարձակալում է։ Դավիթ Անանյանն ասաց՝ վարձակալվող շենքի սեփականատերը Սամվել Ալեքսանյանը չէ. «Կարծում եք, որ ես բոլոր վարձակալների պայմանագրերն անգիր հիշո՞ւմ եմ: Կարծեմ Շողերինն է՝ Սամվել Ալեքսանյանի կնոջը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան