Արթուր Դավթյանը պատասխանեց Ռոբերտ Քոչարյանի՝ «ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն» հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գործից նոր տեղեկություններ չկան։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Վերջին տեղեկությունները, ինչ հրապարակել ենք, դրանք են: Անհանգստացնող որևէ ազդակ այս պահին չունենք»,- ասաց նա: Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ ռուս գործընկերի հետ ապահովում են համագործակցությունը։

Անդրադառնալով Մարտի 1-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պնդումներին, թե ՀՀ գլխավոր դատախազությունում գործել է գաղտնի շտաբ, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ժամանակը կհերիքի, որ հիմա շրջենք դատախազությունով, տեսնենք՝ այստեղ ինչ գաղտնիության պայմանների մասին է խոսքը»։

Գլխավոր դաստախազը պնդեց՝ իրեն նման տեղեկություններ դեռևս հայտնի չեն.
«Որ պահին ինձ այդպիսի տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր այդ շտաբի կազմում դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն ձեզ հայտնիների շարքը»։

Հարցին՝ Մարտի 1-ի իարդարձությունների ժամանակ Արցախից զինծառայողներ բերվե՞լ են Հայաստան, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ սպասել հրապարակային դատաքննության ընթացքին, դուք կտեսնեք, թե որտեղից ինչ զորամիավորումներ են բերվել ու որ զորամիավորումներն ինչ դերակատարություն են ունեցել։ Մեզ համար էական նշանակություն ունեցողը հետևյալն է՝ բանակը ներգրավվել է, հիմա բանակ ասածն ամենալայն իմաստով ենք մենք հասկանում՝ առանց կոնկրետ տեղակայման կամ առանց կոնկրետ նշանակության»:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ Դատախազության նկատմամբ տեղեկատվական առումով ճնշումներ են գործադրվում։ «Վարկաբեկիչ հոդված են գրում, սկսում են նեղացնել ամենատարբեր արտահայտություններով, սրանք բոլորը փորձեր են, որ որևէ մեկն իր պաշտոնեական պարտականությունները ռիսկով չկատարի, բայց ես ուզում եմ՝ բոլորը իմանան, որ, ճիշտ է, վախն էլ մարդկային զգացում է, բայց դատախազները չունեն էդպիսի բան», – շեշտեց ՀՀ գլխավոր դատախազը։

Հարցին՝ արդյո՞ք դատարանների շենքերն արգելափակելու հետ կապված դատախազությունը հանցագործության հատկանիշներ չնկատեց, դատախազը պատասխանեց. «Որպեսզի մենք միասնական մոտեցում ցուցաբերենք, այսինքն՝ համընդհանուր գնահատականի արժանանար, ապահովեցինք, որ պատշաճ սուբյեկտը դրանով իրականացներ քննություն, իրականացվել է քննություն, տրվել են իրավական գնահատականներ։ Քանի որ այդ որոշումը ֆորմալ առումով դեռ բողոքարկման գործընթացի մեջ է ու բողոքարկվելու է Դատախազություն, ես չեմ ուզի նախնական կարծիք այդ մասին այսօր հրապարակել, որ չկաշկանդեմ կոնկրետ վարույթն իրականացնող վերադաս դատախազին»:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում «ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն», Արթուր Դավթյանն ասաց. «Շատ քիչ եմ հանդիպել դատավարական կարգավիճակ ունեցող այնպիսի անձանց, ովքեր ասում են՝ կեցցե՛ արդար դատարանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան