Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ

Լուրեր

13.10.2026 | 19:28
ՏԿԵ նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
13.10.2026 | 19:15
Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 18:56
ՄԻՊ ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել, առանձնազրույցներ ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ
13.10.2026 | 18:41
ԶՈՒ ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել զինված ուժերի կերպափոխման շրջանակում իրականացվող բարեփոխումները
13.10.2026 | 18:25
Ավինյանի նոր աշխատավարձը՝ հին ամսականից ցա՞ծր․ քաղաքապետի վարձատրության հանելուկը
13.10.2026 | 18:19
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սրամ Խաչատրյան փողոցում
13.10.2026 | 18:10
Զինծառայող է վիրավորվել //Կաշառքի գործով ձերբակալություններ, այդ թվում՝ Գյումրիի երաժշտական քոլեջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է «Համահայկական կամավորական միություն» ԵՀԿ կամավորների հետ, որոնք կաշխատեն կոմիտեի հետ խաղերի ընթացքում:

«Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը շնորհակալ գործ է:

«Երկիր մտնելիս`օդանավակայանից սկսած, ամբողջ աշխարհից ժամանող մեր հայրենակիցների հետ առաջինը կամավորներն են շփվելու: Դուք Համահայկականի մասնակիցներին կդիմավորեք երկրի սահմանին, օդանավակայանում ու խաղերի ամբողջ ընթացքում կլինեք նրանց կողքին: Ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում, օդանավակայանում կգործի կանաչ գոտի` անցման ուղի: Կամավորները կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ` մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով շքերթում առաջնորդելով պատվիրակությունները»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը կոորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքը:

«Կամավորական լինելը պատվի հարց է: Դուք եք դառնում առաջին դեմքը, ձեր պահվածքից է կախված լինելու ամեն ինչ, քանի որ ձեզ է նայելու ամբողջ աշխարհը, այդ թվում` հակառակորդը: Շնորհակալություն նման բարձր պատասխանատվություն ստանձնելու համար»,- դիմելով կամավորներին` ասաց Վահագն Մելիքյանը:

Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են գործակցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ այս խաղերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության լավագուն դրսևորումներից են և միմյանց ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու լավագույն հնարավորություն: Հաշվի առնելով խաղերի մասնակիցների ու հյուրերի մեծ թիվը և Արցախի հյուրանոցների ու հյուրատների սահմանափակ քանակը, կամավորները վստահեցրեցին, որ պատրաստ են գիշերել զորանոցներում և վրանային ճամբարներում:

Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը չի լրացել, արդեն իսկ հայտնի է, որ մի քանի երկիր մասնակիցների աննախադեպ մեծ թվով է ներկայանալու: Օրինակ` ԱՄՆ- ից 400 երիտասարդ է մասնակցելու խաղերին, Իրանից ավելի քան 200 մասնակից կա, Վրաստանից` 250: Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ, մոտ 5000 մասնակից ենք ունենալու` չհաշված նրանց հետ ժամանող հարազատներին, ընկերներին:

Համահայկական կամավորական միության հիմնադիր- նախագահ Սևակ Կարապետյանը նշեց, որ երբ հայտարարել են` Համահայկական խաղերի համար կամավորների անհրաժեշտություն կա, մեկ շաբաթում 500- ից ավելի երիտասարդ է անդամագրվել:

Համահայկական ամառային 7- րդ խաղերը կայանալու են օգոստոսի 5-17-ը` Արցախում և Հայաստանի Հանրապետությունում: Բացումը տեղի կունենա օգոստոսի 6- ին` Ստեփանակերտում»,-ասված է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: