Սահմանվել է արգելված իրերի ցանկը, որո՞նք են դրանք. «Փաստինֆո»

Լուրեր

08.12.2025 | 18:39
Ականի պայթյունից հետո պայմանագրային զինծառայողն ազատվել է աշխատանքից
08.12.2025 | 18:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները դեռևս չեն հանգեցրել Դոնբասի վերաբերյալ համաձայնության. Զելենսկի
08.12.2025 | 18:25
38-ամյա տղամարդու և նրա որդու ծեծի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել
08.12.2025 | 18:20
Էդուարդ Սպերցյան․ Եվրոպայից որևէ առաջարկ չունեմ
08.12.2025 | 18:09
Հայաստանում սպանված չեչենուհի Այշաթ Բայմուրադովային թունավորել են. նա Կադիրովի ազգականուհին էր. աղբյուր
08.12.2025 | 18:01
Ադրբեջանից ՀՀ նավթամթերք կմատակարարվի Վրաստանով // Վարդենիսում զինծառայող է մահացել․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 17:57
Իրակլի Կոբախիձեն ընդունել է Արսեն Թորոսյանին
08.12.2025 | 17:53
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
08.12.2025 | 17:45
Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների բանակցությունները
08.12.2025 | 17:42
Անչափահաս ազատազրկվածների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել․ ՔԿԾ պետի պնդումը և վիճակագրությունը
08.12.2025 | 17:30
Կճոյանը նորից դատարանի առաջ․ 49 տարով տրված հողամասը փորձում են վերադարձնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 17:22
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
08.12.2025 | 17:19
Վրաստանի տարածքով Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման հարցը հայկական և վրացական կողմերը քննարկել են
08.12.2025 | 17:09
Պետությունն ուժեղ է նաև ձեր վրձնահարվածով ձևավորված արժեհամակարգով․ նախարարի ուղերձը՝ Նկարիչների միջազգային օրվա կապակցությամբ
08.12.2025 | 17:06
Դեռևս զերծ ենք մնում խիստ միջոցների կիրառումից․ Մայր Աթոռը՝ Կճոյանին և մյուս բարձրաստիճան հոգևորականներին
Բոլորը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով օրերս ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումներից մեկում փոփոխություն է կատարվել, մասնավորապես մեզ հայտնի է դարձել, թե որոնք են այն արգելված իրերը որոնք դատարան մուտք գործելիս դատավարության մասնակից անձինք չեն կարող ներս մտցնել դատարաններ:

Այսպիսով, դատարան մուտք գործող անձանց արգելվում է ներս բերել հետևյալ իրեր.

Զենք`ցանկացած առարկա, որն ի վիճակի է կրակ արձակելու և վնաս պատճառելու, այդ թվում` բոլոր հրաձգային զենքերը (ատրճանակ, ռեվոլվեր, հրացան, կարճափող զենք և այլն), հրազենային զենքի կրկնօրինակներ կամ նմանակումներ, հրազենային զենքի առանձին մասեր, գազային զենք, պնևմատիկ ատրճանակներ, հրացաններ և գնդիկավոր հրացան, ազդանշանային ատրճանակ, մեկնարկային ատրճանակներ, բոլոր տիպի խաղալիք ատրճանակներ, գնդակ նետելու հարմարանքներ, մեխ և պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր, արբալետներ, նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ, էլեկտրոշոկային սարքեր,

Կտրող, ծակող զենք և սուր առարկաներ՝ կացիններ, նետեր, մաչետեներ, ցանկացած երկարության շեղբով բացովի կամ ծալովի դանակներ, ցանկացած երկարության սայրով մետաղյա կամ որպես պոտենցիալ զենք օգտագործվելու համար բավարար ցանկացած այլ ամուր նյութից պատրաստված դանակներ, բաց ածելիներ և շեղբեր, սրեր, թրեր, մկրատներ, մետաղյա աստղեր, արդյունաբերական ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծակող, կտրող զենք, օրինակ` գայլիկոններ, սպասքի դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, լինգեր, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, գործելու շյուղեր,

Բութ գործիքներ` բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկկեյի թիեր, նավակի թիեր, բիլյարդի կիեր, ձկնորսության կարթեր, մահակներ,

Պայթուցիկ և դյուրավառ նյութեր՝ զինամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կրկնօրինակներ կամ նմանակումներ, արկեր և այլ պայթուցիկ ռազմամթերք, բոլոր տիպի նռնակներ, գազեր և գազային կոնտեյներներ, օրինակ` բուտան, պրոպան, ացետիլեն, թթվածին, հրավառության նյութեր, ինքնահրկիզվող լուցկիներ, հրավառ հեղուկ վառելիք, օրինակ` բենզին, դիզելային վառելիք, կրակայրիչ լիցքավորող հեղուկ, սպիրտ, էթանոլ, այլ սպիրտ պարունակող տեխնիկական հեղուկներ, աէրոզոլային ներկեր. սկիպիդար և ներկեր, ալկոհոլային հեղուկներ,

Քիմիական և թունավոր նյութեր` թթուներ և հիմքեր, կոռոզիոն և սպիտակեցնող նյութեր, օրինակ` սնդիկ, քլոր, գազային բալոններ, որոնք նախատեսված են մարդկանց վնասազերծելու համար, օրինակ` արցունքաբեր գազ, ռադիոակտիվ նյութ, օրինակ` բժշկական կամ կոմերցիոն իզոտոպներ, թույներ, ինֆեկցիոն կամ կենսաբանական վտանգավոր նյութեր, օրինակ` բակտերիաներ և վիրուսներ, ինքնահրկիզվող նյութեր, կրակմարիչներ,

Ցանկացած տեսակի թմրանյութեր և թմրադեղեր,

Ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ,

Փակ տուփեր, արկղեր, փաթեթներ և պայուսակներ, բացառությամբ անձնական օգտագործման համար նախատեսված թղթապանակների, պայուսակների և այլն:

Ստացվում է, որ եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության ժամանակ հայտնաբերվեն հիշյալ կարգում չնշված այնպիսի իրեր կամ առարկաներ, որոնք կարող են մարդու կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու միջոց հանդիսանալ, ապա այդ դեպքում դրանք կարգադրիչի կողմից վերցվում են, որի մասին կազմվում է արձանագրություն, իսկ այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են առերևույթ հանցագործության առարկա հանդիսանալ, կարգադրիչի կողմից վերցվելուց հետո հանձնվում են համապատասխան իրավասու մարմիններին, որի մասին ևս կազմվում է արձանագրություն:

Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատը միջազգային պայմանագրերով և Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ դիմել էր ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։