Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել․ պաշտպան

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մարտի 1-ի գործով Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

Նա անդրադառնալով փաստաբան Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե գործի նյութերում կա փաստաթուղթ համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած խորհրդակցությանը Մանվել Գրիգորյանը չի մասնակցել, ինչի կապակցությամբ Քոչարյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանի «մայրիկը լացացնելու է» ասաց․ «Եթե դա իրոք այդպես է, ապա նշեմ, որ մայրիկ լացացնելը իրավական կատեգորիա չէ և երկրորդը՝ երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, ապա պետք է դրան տրվի այլ գնահատական։ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը լավ հասկանալով, որ անօրինական գործողություններից պետք է զերծ մնա։ Ինչ վերաբերում է այդ արտահայտությանը, ապա ասեմ, որ թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել և՛ առաջին նախագահի օրոք, և՛ երկրորդ, և՛ երրորդ»։

Մանվել Գրիգորյանի պաշտպանը անդրադարձավ նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու վերաբերյալ հայտարարությանը՝ ասելով, որ դա պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր է պարունակում: «Իշխանության ներկայացուցչի հայտարարությունը ատելության տիպիկ քարոզ էր՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով։ Այդ հայտարարություններում տեսել ենք պատվի և արժանապատվության հետ կապված խնդիր, որից հետո դիմելու ենք, որ իրավապահ մարմինները տան իրենց գնահատականը»,- ասաց նա։

Խոսելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից՝ Բաղդասարյանը պնդեց՝ վիճակը վատ է, նրա նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում:

«Իմ պաշտպանյալի մոտ առկա է սթրեսային խանգարում, անկայունություն։ Նա ունի 33-ից ավելի ծանր հիվանդություն։ Նրան պետք է հնարավորինս զերծ պահենք այդ հիվանդությունների մասին խոսակցություններից։ Անձն ունի նաև այլ հիվանդություն, որն ուսումնասիրել է հոգեթերեպևտը և տվել է իր ախտորոշումը՝ փաստելով, որ կալանքի պայմաններում հնարավոր չէ բուժական կուրս անցկացնել», – եզրափակեց պաշտպանը։

Լիլիթ Շաբոյան