«Դու այդ ցավը կիսում ես պետությանդ հետ, ինքը պետք է ստեղծեր այդ աշխատատեղերը, բայց դու ես փորձում ստեղծել». ՀԿ նախագահ

Լուրեր

03.04.2026 | 10:54
«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:42
Իրանը հայտարարել է, որ ամերիկյան երկրորդ F-35 կործանիչ է խոցել
03.04.2026 | 10:35
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել, Բուֆոնը ևս հեռացել է
03.04.2026 | 10:24
50 հազարական դրամ ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու համար․ ՀԿԿ-ն 62 անձ է ձերբակալել ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.04.2026 | 09:55
Փեզեշքիանն ու Ալիևն ընդգծել են տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը
03.04.2026 | 09:46
Թրամփը Փեմ Բոնդիին ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնից
03.04.2026 | 09:30
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
Բոլորը

Անուշ Ասլանյանը Վանաձորում գործող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահն է: Factor.am-ի հետ խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին՝ Անուշն առանձնացնում հատկապես այն փաստը, որ թեև անցել ենք համընդհանուր ներառական կրթության, սակայն այստեղ դեռևս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

«Առաջինը համապատասխան նյութատեխնիկական բազայի կամ գործիքների բացակայությունն է դպրոցներում, ինչպես նաև ներառական կրթությանը ոչ մասնագիտացված մասնագետների առկայությունը: Վերջին շրջանում նկատում ենք ագրեսիա և բախումներ՝ ծնողների, ուսուցչների և մյուս ծնողների միջև, որոնց երեխաները չունեն հաշմանդամություն:

Մեր կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ է ստանում, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց երեխան սովորի հաշմանադամություն ունեցող երեխայի հետ միասին: Այսպիսի խոսք կա․ «եթե գլխացավ ունես, լուծումը գլուխը կտրելն է», իրենք այսպես են մտածում: Արդյունքում՝ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը չի ցանկանում, որ իր երեխան գնա դպրոց, այլ մտածում է, որ ավելի լավ է՝ տանը մնա: Բայց պետք է եռակողմ աշխատանք իրականացվի՝ պետություն, դպրոց, ծնող»,-նշում է նա:

Մեր զրուցակցի կարծիքով՝ կրթության համակարգի թերի լինելու արդյունքում էլ խնդիր է առաջանում արդեն աշխատանքի ընդունվելիս: Գործատուն հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի ընդունել չի ցանկանում:

«Հաշմանդամութուն ունեցողը կրկնակի խտրականության է ենթարկվում: Դա գալիս է նրանից, որ կրթությունն իրենց մոտ թերի է ընթանում, հետո չեն կարողանում վերապատրաստումներ իրականացնել, քանի որ հիմքը չկա, հետևաբար գործատուները խուսափում են աշխատանքի ընդունել: Իրենց մեղադրելու չէ, ուղղակի պետք է կրթության համակարգն այնպես ներդրվի, որպեսզի այդ մարդն ունենա մասնագիտական հմտություններ, որի հետ աշխատելն ավելի հեշտ կլինի»,-ասաց Ասլանյանը:

Խոսելով արդեն որպես գործատու՝ Անուշն ասում է, որ պետության կողմից աջակցություն իրենք չեն ստանում.

«Մեր կազմակերպությունն իր սոցիալական ձեռնարկատիրության միջոցով փորձում է աշխատատեղեր ստեղծել կամ եղածը պահպանել, մենք պետությունից չենք ցանկանում հարկային արտոնություններ, մենք ցանկանում ենք, որ պետությունը համագործակցի մեզ հետ: Ես դեմ եմ հարկային արտոնություններին, մեր պարագայում, ցանկանում եմ, որ մտածի շուկայի ընդլայնման մասին: Քայլեր են պետք, որ հասկանաս, որ դու մենակ չես՝ պետությունը քո հետ է: Դու այդ ցավը կիսում ես պետությանդ հետ, ինքը պետք է ստեղծեր այդ աշխատատեղերը, բայց դու ես փորձում ստեղծել, այնինչ չենք զգում, որ մենք թիկունք ունենք, մենք մեզ միայնակ ենք զգում»:

Անդրադառնալով մարզկետրոնի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված լինելուն, ՀԿ նախագահն ասաց, որ այստեղ էլ դրական տեղաշարժ չի նկատվում: Իրենք Վանաձորում գործող 15 պետական կառույցներում, որոնք սպասարկում են ամբողջ մարզը՝ դատախազություն, բուհ, մարզպետարան, ԴԱՀԿ և այլն, անց են կացրել մոնիթորինգ, պարզելու համար, թե տվյալ կառույցը ինչքանով է հարմարեցված հենաշարժողական խնդիրեր ունեցաղ անձանց: Արդյունքը, սակայն, գոհացուցիչ չի եղել.

«Հայտնաբերել ենք շատ կառույցներ, որոնք մատչելի չեն: Մյուսների հետ համեմատած՝ կարելի է հարմարեցված համարել միայն սոցիալական ապահովության ծառայությունների շենքը: Բոլոր կառույցներ, այդ թվում նաև նշածս կառույց, կարելի է մուտք գործել միայն առաջին հարկ, հետո արդեն բարձրանալու տարբերակ չկա»,- նշում է Անուշն ու շարունակում, որ բացի թեքահարթակների բացակայությունը, Վանաձորը չունի նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցված տրանսպորտ. «Գոնե 2 հարմարեցված տրանսպորտ լիներ քաղքում: Կան մարդիկ, որոնք տաքսի ծառայություններից չեն կարողանում օգտվել, որովհետև իրենց անվասայլակը կամ քայլակը չի տեղավորվում բեռնախցիկում: Վարորդներն էլ հրաժարվում են այն տեղադրել սալոնում՝ պատճառաբանելով, որ կեղտոտվում է: Բայց այդ մարդն ի՞նչ մեղավոր է, ինքն ուզում է տեղաշարժվի: Հանրային տրանսպորտը մատչելի չէ, ստիպված նման մեքենաներից են օգտվում, դա էլ մուննաթով»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք միջավայրի մատչելիության հարցով դիմել են տարբեր կառույցների, առաջիկայում պատրաստվում են նաև տրանսպորտի խնդրով զբաղվել:

Տաթևիկ Ղազարյան