Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքականություն
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է երկրի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Միջազգային դիտորդների մեծ մասի նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններն անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ աշխատանքում՝ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերին համապատասխան։
Նախագահը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Պետության ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իր երկրի զարգացման գործում, խաղաղություն և բարգավաճում»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։