ԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ անդամ երկրների միաձայն քվեարկության արդյունքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պաշտոնապես երկարաձգվել են մինչև 2020թ․ հունվարի 31-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպական երկրների ղեկավարներին տեղեկացրել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացման վիճակի մասին»,- նշված է եղել ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։

Սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև կրկնակի նշանակությամբ ապրանքներին։

Դեռ 2015 թվականի մարտին ԵՄ-ն վերոնշյալ ոլորտների գործունեությունը Մինսկի պայմանավորվածությունների մեջ էր ներառել։

Մեկ շաբաթ առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ կապի միջոցով հայտնել էր, որ 2014 թվականին հակառուսական պատժամիջոցների ընդունումից հետո Եվրոպան 240 մլրդ դոլարի կորուստ է ունեցել, իսկ Ռուսաստանի տնտեսությունը՝ 50 մլրդ դոլարի։

 

Նելլի Մելքոնյան