Սամբոյի և ձյուդոյի մարզադպրոցի շենքն իր հարակից տարածքով կվաճառվի․ տեղում կկառուցվի հյուրանոց

Լուրեր

03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
Բոլորը

Կառավարության հունիսի 27-ի նիստում գործադիրը հավանություն տվեց որոշման նախագծի, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենք-շինություններն ու հողամասը վաճառել «Ատլանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության համաձայնությանը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

««Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ն 5 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է ներկայացնում, ըստ որի՝ առաջարկում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 53/2 հասցեում գտնվող 1039.1 քմ մակերեսով շենք-շինությունները, և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.11348 հա մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին»,- նախագիծը ներկայացրեց նախարարը՝ նշելով, որ այդ վայրում կառուցվելու է հյուրանոց։

«Ընկերության կողմից ներկայացվել է ներդրումային գործարար ծրագիր, համաձայն որի, ընկերության կողմից արդեն իսկ ձեռք բերված տարածքում նախատեսվում է մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը կառուցել նոր գույքային համալիր, որի նպատակով կներդրվի շուրջ 5 000 000 000 ՀՀ դրամ, որից 1 440 000 000 դրամը բաժին կընկնի օտարման ներկայացվող տարածքում կատարվող ներդրումներին»,- ասաց նա։