Արմեն Ամիրյանը անկախ Հայաստանի՞, թե՞ Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարն է․ Արթուր Սաքունց

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն, որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։

Factor.am-ի հարցին, թե ով է կարգադրել, որպեսզի ցուցադրությունը հանվի, թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատասխանել է՝ իր գործատուն՝ Մշակույթի նախարարությունը։

«Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- ասել է նա։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Factor.am-ին։ Նա նշել է, որ ցուցահանդեսի շուրջ որևէ խնդրահարույց դրվագ չի եղել, պարզապես ցուցադրանքի բացօթյա ձևաչափը նախարարության հետ համաձայնեցված չի եղել։

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ «Ես համաձայն չեմ, որ դա զրպարտիչների արածն է, ո՞վ կարող է նախարարին նման հանձնարարություն տալ, ես ձեզ վստահեցնում եմ՝ նույնիսկ վարչապետը կարող է նման հնարավորություն չունենալ, ավելի շուտ դա կարող է անել նախագահական ինստիտուտը կամ անձամբ Սերժ Սարգսյանը։ Իսկ դա նշանակում է, որ սա քաղաքական որոշում է։ Եվ երբ հիմա փորձ է արվում քավության նոխազներ փնտրել՝ հանձինս զրպարտիչների, մշակույթի նախարարի, նրա տեղակալի, հերթական անգամ փորձ է արվում կոծկել երևույթի բուն հիմքը, իսկ դա քաղաքական մարմնի որոշումն է»,- ասել է նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ հենց նախարարությունը պետք է խրախուսի, որ ոչ միայն ցուցադրությունը կայանա, այլև ցուցահանդեսի միտքը հնարավորինս տարածվի հանրության շրջանում․ «Աստիճանների վրա կազմակերպել-չկազմակերպելու մակարդակի մեկնաբանությունն անհեթեթություն է, երբ փորձում են ձևական նշանակություն ունեցող փաստերով խեղաթյուրել կամ սքողել իրենց անամոթ որոշումը, ես ասում եմ ամո՛թ Արմեն Ամիրյանին։ Դուք ոչ թե Հայաստանի մշակույթի նախարար եք, որի գործունեության հիմքում պետք է լինի ժողովրդավարական, իրավական, ինքիշխան Հայաստանի սկզբունքը, այլ Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարարության մասնաճյուղի ներկայացուցիչ»,- շեշտել է պարոն Սաքունցը։

Նրա պնդմամբ՝ ցուցահանդեսը պետք է ամեն գնով վերականգնվի, ավելին՝ պետք է միջոցներ հատկացվի ցուցահանդեսն այլ մարզերում ներկայացնելու համար․ «Հիմա ես չեմ հասկանում՝ Արմեն Ամիրյանը անկախ Հայաստանի՞, թե՞ խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարն է։ Մեկ էլ Մոսկվայում 1962-ին է նման դեպք եղել, երբ Խրուշովը ցուցահանդես ոչնչացրեց՝ բուլդոզերներով»,- նշել է իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցի հետ հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան