Կառավարությունը 187 միլիոն դրամ կհատկացնի ԱԻՆ-ին՝ փրկարարական մի շարք կետերի գազիֆիկացման համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոնի է անցել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ հունիսի 27-ին, Կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը հատկացնել 187  միլիոն 961 հազար դրամ։

Ըստ նախարարի՝ այդ գումարն անհրաժեշտ է Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազիֆիկացման, ինչպես նաև Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն» միջկառավարական ոչ առևտրային կազմակերպության  տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման համար։

Կռավարությունը հավանություն տվեց ներակյացված որոշման նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։