«Կառավարական դաչաներում» 49 մլն դրամի ջրի պարտք են կուտակել. տարիներ շարունակ սխալ ցուցմունք են ներկայացրել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որն առավել հայտնի է «կառավարական դաչաներ» անունով, 48 միլիոն 910 հազար դրամի ջրի պարտք է կուտակել:

Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներում է այս պարտքը գոյացել: Բանն այն է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրինությունը տարիներ շարունակ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցներին թույլ չի տվել մուտք գործել տարածք և գրանցել ջրաչափական սարքի փաստացի ցուցմունքը:

Արդյունքում գրանցվել է այն ցուցմունքը, որը փոխանցվել է «կառավարական դաչաների» տնօրինության կողմից:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ջրաչափական սարքի ցուցմունքը նախկին ղեկավարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա գրանցելու արդյունքում 2018 թվականի մայիսի 29-ի դրությամբ կազմել է 148058 խմ, իսկ 2018-ի հունիսի 25-ին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցը փաստացի արձանագրել է 473012 խմ ցուցմունք: Այսինքն, մեկ ամսում արձանագրվել է 324954 խմ ծախս և ակնհայտ է դարձել, որ «կառավարական դաչաների» կողմից հաղորդված տվյալները չեն արտացոլել իրական ծախսը, ինչի արդյունքում տարիների ընթացքում կուտակվել է 324954 խմ ծախս:

Արդյունքում կուտակված 48 միլիոն 910 հազար դրամի ջրի պարտքը վճարելու համար կառավարությունը վաղվա նիստում կորոշի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար փոխանցել՝ պարտքը վճարելու համար:

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցում բնակվում են բարձրաստիճան պաշտոնատար անձիք: Այս պահի դրությամբ այնտեղ են բնակվում ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ ԱԱԾ տնօրենը:

Նշենք, որ մինչ իշխանափոխությունն այնտեղ բնակվում էին նախագահ Սերժ Սարգսյանը, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան  Օհանյանը եւ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նարեկ Կիրակոսյան