Եթե պարոն Վանեցյանն ասել է, որ բենզինի ներկրման հետ կապ չունի, պետք է վստահել նրան. ՏՄՊՊՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.02.2026 | 11:01
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
05.02.2026 | 10:55
Էրդողանը ընդգծել է Փաշինյանի և Ալիևի քայլերը խաղաղության հաստատման համար
05.02.2026 | 10:53
Խորեն Բայրամյանը գոլ է խփել «Նոային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.02.2026 | 10:46
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.02.2026 | 10:37
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ն վերածվում է ռազմաքաղաքական միության ագրեսիվ ՌԴ-ի նկատմամբ. Օվերչուկ
05.02.2026 | 10:31
ՀՀ դեսպանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին
05.02.2026 | 10:20
Ոսկու և արծաթի գները նվազել են. NYMEX
05.02.2026 | 10:11
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են միայն կցորդով մեքենաների համար
05.02.2026 | 09:58
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
05.02.2026 | 09:50
Կլիմայի փոփոխության պատճառով ձմեռային Օլիմպիական խաղերը վտանգի տակ են․ Ազիզյան
05.02.2026 | 09:38
3 մեքենա է բախվել Երևան-Երասխ ճանապարհին. «Zil»-ը կողաշրջվել է
04.02.2026 | 23:29
ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ
04.02.2026 | 23:21
Հայաստանը պաշտպանում է հավատքի ազատությունը. դեսպան Մկրտչյանի ուղերձը «Save Armenia 2.0»-ում
04.02.2026 | 23:04
Համաշխարհային մարդասիրական օգնության կրճատումները կարող են հանգեցնել գրեթե 10 միլիոն լրացուցիչ մահերի մինչև 2030 թվականը. հետազոտություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի հետ

– Պարո՛ն Գևորգյան, ՏՄՊՊՀ-ն նոր ուսումնասիրություններ է կատարել դիզելային վառելիքի, սեղմված գազի, շաքարավազի, կարագի և կոնյակի շուկաներում։ Նախ ասեք, թե ինչո՞ւ հենց այս ապրանքատեսակների շուկաներում և ի՞նչ խնդիրներ եք հայտնաբերել:

– Շուկաների ընտրության չափորոշիչներ կան՝ սպառողների ավելի լայն շրջանակ ընդգրկող, զգայուն շուկաներն են: ԱԺ-ում իմ ընտրության ժամանակ պատգամավորների կողմից նշվեց, օրինակ, կարագի շուկան, ընդգրկեցինք նաև դա։ Իսկ թե ինչ ենք հայտնաբերել, դեռ վաղ է ասել, քանի որ խոստացված եռամսյա ժամկետը դեռ չի լրացել:

– Այդ շուկաներում կենտրոնացվածության աստիճանն ի՞նչ մակարդակի է։

– Իհարկե՝ կան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, անուններն այս պահին չեմ ասի, կհրապարակենք փաստաթուղթը, այնտեղ կերևա։ Կենտրոնացվածությունը որոշ շուկաներում շատ բարձր է՝ 80-90 տոկոս։

– Հեղափոխությունից հետո ի՞նչ է փոխվել ՀՀ տնտեսության մրցակցային ոլորտում։

– Առաջին ազդակը, որ տնտեսվարող սուբյեկտները ստանում են, դա այն է, որ պետական կամ որոշակի անձանց կողմից այլևս օժանդակություն գոյություն չունի։ Եվ դուք ազատ եք տնտեսության ցանկացած ճյուղում զբաղվելու ձեր գործունեությամբ, չկա հովանավորչություն։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի հայտարարեց, որ բենզինի շուկայում նոր խաղացող կմտնի։ Ի՞նչ վիճակ է հիմա այդ շուկայում։

– Բենզինի շուկայում նույնպես բարձր կենտրոնացվածություն կա, գործում են երեք ընկերություններ։ Նոր ընկերությունների մուտք կլինի, բայց դա միայն ՏՄՊՊՀ-ի խնդիրը չէ, սա քաղաքական այլ պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության շրջանակում է։ Բայց արդեն կան փոքր ընկերություններ, որոնք փոքր քանակով տարբեր տեղերից ներկրում են:

– Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին է պատկանում բենզինի շուկայում նոր խաղացող «Էյ Բի էքսպորտ» ընկերությունը։ Արթուր Վանեցյանը հերքեց իր կապն այդ ընկերության հետ: Դուք ի՞նչ տվյալներ ունեք:

– Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե պարոն Վանեցյանը հերքել է, ուրեմն կարելի է վստահել նրան, նրանց տեղեկությունները շատ ավելի հավաստի են լինում, քան որևէ այլ պետական մարմնի։

– Բենզինի դեպքում կա նաև արտաքին խնդիր, որոշ տեղեկությունների համաձայն՝ ռուսական «Ռոսնեֆթ» ընկերությունը պարզապես հայաստանյան այլ ընկերությունների հրաժարվում է բենզին վաճառել, որպեսզի ներկրող երկու խոշոր ընկերություններն այստեղ վերահսկեն շուկան։ Նման պայմանավորվածություն է ունեցել ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Այդ խնդիրը հիմա հաղթահարվա՞ծ է, թե՞ դեռ գոյություն ունի։

– Այդ խնդիրը դեռ գոյություն ունի։ Դուք բացահայտում եք մեր ուսումնասիրության բոլոր կետերը։ Իհարկե՝ մենք հիմա կդիտարկենք նաև «Ռոսնեֆթ-Արմենիա»-ի հետ հարաբերությունները։ Վերջինս սահմանի վրա վաճառում է ՀՀ-ում բենզինի գերակշիռ մասը, բայց պետք է հասկանալ՝ արդյո՞ք սա խնդիր ստեղծում է և գնի վրա ունի՞ ազդեցություն։ Եվ ինչու չպետք է նաև այլ ընկերությունից ձեռք բերվի բենզինը։ Այդ ուսումնասիրությունը մենք կներկայացնենք հանրության, Ազգային ժողովի ու Կառավարության դատին, բայց այս պահին չկա խոչընդոտ, որ որևէ նոր խաղացող ձեռք բերի բենզին հենց այդ ընկերությունից:

– Հաճախ նաև մտահոգությունհներ են հնչում, թե ներկրողները, որպեսզի խուսափեն մենաշնորհատիրոջ կարգավիճակից ու դրանից բխող հետևանքներից, մասնատում են իրենց նույն բիզնեսը մի քանի ընկերությունների միջև։ Հատկապես բանանի ներկրման դեպքում էր այդ խնդիրը սուր, նշվում էր, թե «Քեթրին գրուպի» սեփականատեր Միհրան Պողոսյանը բանան ներկրող մի քանի ընկերություն է գրանցել։ Ի՞նչ տեղեկություններ կարող եք ասել այս երևույթի մասին, կա՞ն ուսումնասիրություններ։

– Բնականաբար՝ կան նման խախտումներ, դա միայն հայաստանյան երևույթ չէ, պարզապես դրա բացահայտումն է դժվար: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ այդ ընկերությունները պատկանում են նույն մարդուն: Երբեմն դա այնքան ակնհայտ է, որ շատ հեշտ է բացահայտել։ Նման դեպքերում, բնականաբար, մենք շատ կոշտ արձագանք կունենանք։ Բայց այս պահին փոխկապակցված ընկերություններն իրենք են բացահայտվում, դա իրենց շահերից է բխում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան