Մոնոպոլ դիրք զբաղեցնող «Միկմետալ», «Ասկե», «Մետեսիլ» ընկերությունները ներկայացրել են տեղեկանք, որը խոչընդոտում է մեր փոքր բիզնեսին․ ահազանգ

Լուրեր

04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
Բոլորը

Հայաստանում մետաղական թափոն վերամշակող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ ահազանգում են, որ արդեն երկու ամիս է չեն կարողանում կանոնավոր գործունեություն կազմակերպել, իրենց խնդրո առարկայի վերաբերյալ Ազգային ժողովում մասնակցել են լսումների, բողոքի ցույց են կազմակերպել, սակայն միևնույնն է, խնդիրները շարունակում են չլուծված մնալ։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ընկերության իրավաբան և ընկերությունների շահերի ներկայացուցիչ Արթուր Այվազյանը նշեց, որ դեռ նախորդ տարվա հոկտեմբերին մետաղական թափոն վերամշակող ընկերությունները սկսեցին մշակել մետաղական աղբը, դրանից ստանալ հայկական արտադրության արտադրանք՝ «բրիկետներ» և այլն, այն արտահանել ԵՏՄ տարածք։

«Այս ընկերությունների գործունեությունը, սակայն, դուր չեկավ խոշոր ձուլարաններին և հնարավոր տարբերակներով սկսեցին խոչընդոտել մետաղական աղբ վերամշակող ընկերություններին։ Թե ինչպես՝ մանրամասնեմ. պետական տուրքի մասին օրենքում մետաղական թափոն վերամշակող ընկերություններն իրենց արտադրանքի յուրաքանչյուր մեկ տոննայի համար վճարում են 80 հազար դրամ տուրք, որպեսզի ծանր մետաղը Հայաստանից դուրս չգա: Սակայն այդ պետական տուրքը տարածվում է նաև մետաղական աղբ վերամշակող ընկերությունների վրա, ինչը սխալ է։ Մենք կողմ ենք, որ ծանր մետաղների համար այդ 80 հազար դրամ պետական տուրքը սահմանվի, սակայն կողմ չենք, որն այն տարածվի թեթև մետաղական աղբ վերամշակող ընկերությունների վրա»,- ասաց  ընկերությունների շահերի ներկայացուցիչ Արթուր Այվազյանը՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից իրենց բարձրաձայնած խնդիրների լուծում են ակնկալում։

Ասուլիսին ներկա ՔԱՊ բաժնետեր Արման Հարությունյանը նշեց, որ իրենց ընկերությունն աղբը դարձնում է ապրանք, ստեղծում է աշխատատեղեր, սակայն այսօր կանգնած է փաստի առաջ։

«700 հազար դոլարի տխնիկա ենք ներմուծել Հայաստան և աղբից արտադրանք ենք ստանում, մեր հետևից այլ ընկերություններ էլ հայտնվեցին, մեկ էլ հայտնվեց մի ընկերություն, որը նախկինում մոնոպոլ դիրք է ունեցել և սկսեց գովազդներ տարածել, թե իրենց պետք է մեր վերամշակած աղբը։ Եթե աղբը վերամշակող մեր ընկերությունների վրայից չի հանվում 80 հազար դրամ պետական տուրքը, դա ենթադրում է, որ մեր ընկերությունները պետք է փակվեն, որովհետև որևէ ընկերություն նման տուրքի պարագայում չի կարող շահույթ ակնկալել»,- ասաց նա։

ՔԱՊ ընկերության ներկայացուցիչ Արմեն Այվազյանի խոսքով էլ իրենք իրենց գործունեությամբ լուծում են մի քանի կարևոր հարց՝ երկրից հավաքում են աղբը, ստեղծում աշխատատեղեր, ուստի հույս ունեն, որ Կառավարությունն ու Ազգային ժողովն ականջալուր կլինեն իրենց բարձրաձայնած խնդիրներին։

«Մեզ հետ հիմա ծանր մետաղներ մշակող ձուլարանները կռիվ են տալիս, սակայն մեր աշխատանքը նրանց գործունեության հետ կապ չունի, նրանք մոնոպոլ դիրք զբաղեցնող ընկերություններ են և հիմա էլ ուզում են իրենցով  անել նաև մետաղական փոքր թափոնները։ «Ասկե», «Միկմետալ», «Մետեսիլ». ահա այն խոշոր ընկերությունները, որոնք ներկայացրել են տեղեկանք, թե իբրև հայտնվել են մետաղական թափոնները վերամշակող նոր ընկերություններ, որոնք իրենց զրկում են իրենց հումքից։ Նրանք ցանկանում են, որ փոքր բիզնեսը վերանա, թեև մենք այս վեց ամիսների ընացքում ստեղծել ենք բազմաթիվ աշխատատեղեր, իսկ մեր վերամշակած հումքն այդ խոշոր և մոնոպոլ դիրք զբաղեցնողների  վերամշակած հումքի հետ կապ չունի»,- ասաց  Այվազյանը։

Հիշեցնենք, որ մետաղական թափոն վերամշակող որոշ ընկերությունների ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների վերաբերյալ Ազգային ժողովում կազմակերպվելու են լսումներ։