Աննա Հակոբյանը ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 25-ի երեկոյան «Որդան Կարմիր» հայկական գորգերի թանգարանում ներկա է գտնվել FASHION FORUM YEREVAN 2019 միջոցառման բացման արարողությանը:

«Միջոցառման մեկնարկը տրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացվել են հայ դիզայներների ստեղծած հագուստներն և աքսեսուարները: «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ նախագահ, հագուստի դիզայներ Վահանբ Խաչատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված զգեստներին, աքսեսուարներին: Իր խոսքում Վահան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին մշտապես հայ դիզայներին և մոդելավորողներին աջակցել հարցում:

«Fashion Forum Yerevan 2019»-ը անցկացվում է Նորաձևության և դիզայնի պալատ ՀԿ-ի, Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Աննա Հակոբյանն արդեն մեկ տարի է իր աջակցությունն է հայտնել հայ դիզայներներին և կրում է բացառապես հայկական արտադրության իրեր` այդ կերպ խթանելով նրանց գործունեությունն ու հայկական արտադրությունը դարձնելով ավելի ճանաչելի: