Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը հերքում է միլիոններ դիզելու և աշխատողներին աշխատանքից ազատվելու հրահանգ տալու լուրերը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ին դիմած քաղաքացին ահազանգել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, որը 13 տարի ղեկավարում է նշված վարչությունը և այս տարիների ընթացքում միլիոններ է դիզել մոր անունով, իր աշխատողներին հրավիրում է իր մոտ և ստիպում սեփական միջոցների հաշվին հայտնաբերել համայնքային գույքերը։ Ըստ քաղաքացու՝ այդ գույքերը տարիներ շարունակ այլ անձանց են տրամադրվել հենց Ամյանի իմացությամբ, իսկ այժմ այն աշխատակիցներին, որոնք հրաժարվում են Արսեն Ամյանի հրահանգը կատարել, ասում է, որ պետք է դիմում գրեն և հեռանան, քանի որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից է իջեցվել նման հանձնարարական:

Քաղաքացու ահազանգի հետքերով  Factor.am-ը փորձեց բարձրաձայնված խնդրի վերաբերյալ պարզաբանում լսել հենց Արսեն Ամյանից։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունում աշխատում է 29 հոգի, և մենք ուսումնասիրում ենք, թե որտեղ ինչ գույք կա, ինչ վարձավճարով, կա՞ն, արդյոք, ինչ-ինչ պայմանագրային խատումներ, թե՞ ոչ: Եթե հայտնաբերում ենք խախտումներ, տվյալ գույքի տերերին ուղարկում ենք ծանուցումներ։ Այսինքն՝ սա մեր գործառույթն է, մեր ամենօրյա աշխատանքային պարտականությունը, այլ բանով չենք զբաղվում, հետևաբար՝ չեմ հասկանում, թե ահազանգող քաղաքացին ինչ է ասում։ Որևէ աշխատակցի, իր գործառույթից զատ, այլ բան չեմ հանձնարարել»,- ասաց Ամյանը՝ նշելով, որ որևէ աշխատակցի աշխատանքից ազատվելու հրահանգ չի տվել և չի շոշափել Հայկ Մարությանի անունը։

Անդրադառնալով քաղաքացու դիտարկմանը, որ ինքը կոռումպացված է և իր մոր անունով միլիոններ է դիզել, Ամյանը պատասխանեց. «Հերքում եմ, միլիոններ էլ չունեմ դիզած ո՛չ իմ, ո՛չ էլ մորս անունով»:

Արսեն Ամյանը նաև հավելեց, որ գուցե աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակ թերացող աշխատակիցներին կոչ արած լինի չթերանալ, բայց այն, ինչ ասել է ահազանգող քաղաքացին, բացառում է:

Աղավնի Սուքիասյան