Ինչ-որ ուժերի ծառայող մարդիկ փորձում են մթնոլորտը Հայաստանում փոխել, շատ տհաճ է. Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առիթով այսօր Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն էր այցելել նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը տարիներ շարունակ այս կամ այն առիթով մատնանշել է ոստիկանության բացթողումները։

Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է ոստիկանությունն այսօր և ինչ դեր պետք է ունենա: «Ես ուզում եմ հավատալ, որ ինչպես վարչապետն ասաց՝ բռնությունը արմատախիլ է արվել Հայաստանում։ Ես տեսնում եմ, որ Ոստիկանությունն այսօր ջանքեր է գործադրում հանրության առջև ներկայանալի լինելու ոչ նախկին դեմքով և սա շատ գնահատելի է»,- նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Մեկնաբանելով վարչապետի խոսքը բռնության քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին՝ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այսօր որոշ հավաքների ժամանակ հնչում են ատելության և բռնության խոսքեր:

«Ինչ-որ ուժերի ծառայող մարդիկ փորձում են մթնոլորտը Հայաստանում փոխել, շատ տհաճ է»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան