Վանաձորի բուհերում դիմորդների թիվը գրեթե կրկնակի ավելացել է

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ ուսումնական տարում, կապված 12-ամյա կրթական համակարգի հետ,  Հայաստանի բուհերում, այդ թվում՝ Վանաձորում գործող բուհերում, շրջանավարտների թիվը նվազել էր: Այս տարի, սակայն, Վանաձորում պատկերը ճիշտ հակառակն է՝ դիմորդների թիվը գրեթե կրկնակի ավելացել է:

Բուհերում ընդունելության առաջին փուլի համար հայտարարված դիմում-հայտերի ընդունման գործընթացն արդեն ավարտվել է: Ընդունելության առաջին փուլով Վանաձորի պետական համալսարանում 478 տեղի համար հայտագրվել է 403 դիմորդ. 2018 թվականին նրանց թիվը 230 էր:

Այս տարի համալսարանը ընդունելություն էր հայտարարել 21 մասնագիտությունների գծով: Առավել շատ թվով դիմորդ հայտագրվել է հոգեբանություն բաժնի համար. այստեղ 28 տեղի համար դիմել է 46 շրջանավարտ: Իսկ ամենաքիչ դիմորդները երաժշտական կրթություն, սոցիալական աշխատանք և լրագրություն բաժիններում են՝ համապատասխանաբար 5 և 4 դիմորդ: Միժամանակ, ռադիոֆիզիկա մասնագիտություն ստանալու ցանկություն առաջին հայտով ոչ ոք չի հայտնել:

ՎՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սամվել Աղաջանյանի խոսքով՝ որոշ մասնագիտությունների գծով դիմորդների ընդգծված հետաքրքրությունը պայմանավորված է աշխատանք գտնելու հեռանկարով:

«Ի վերջո՝ մարդիկ եկել են այն կարծիքին, որ ոչ թե մոդայի հետևից գնան կամ հարևանի աղջկա ու տղայի մասնագիտության, այլ թե տվյալ մասնագիտությունն իրենց ինչ կտա: Համալսարանական կրթությունում շատ մասնագիտություններ կան, որ մանկավարժի որակավորում չի տալիս, հիմա փնտրում են, որ այն մասնագիտությունների ուղղությամբ գնան, որը կտա նաև մանակավարժի որակավորում, որ եթե այլ գործ չճարեն, գոնե դպրոցում աշխատելու հեռանկար ունենան»,- ասաց Սամվել Աղաջանյանը:

Նույն պատկերն է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում: Այստեղ նույնպես դիմորդների թվի աճ է գրանցվել: Այս տարի առաջին հայտով բուհ է դիմել 86 դիմորդ՝ նախորդ տարվա 38-ի փոխարեն: Բուհում ընդունելություն են հայտարարել 5 մասնագիտությունների գծով:

Համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Աշոտ Գյուրջինյանը տեղեկացրեց, որ բոլոր մասնագիտությունների գծով էլ մրցույթը մեծ է. «Այս տարի մենք մասնագիտությունները կարողացել ենք այնպես խոշորացնել, որ ավելի ընդգրկուն լինեն: Ստացվում է, որ դրական շարժ կա հատկապես ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ: Բայց պետք է շեշտեմ նաև Տեխնոլոգիական կենտրոնի գործոնը, հատկապես՝ ծրագրային ճարտարագիտության ու շինարարության բաժինների համար: Տեխնոպարկում արդեն 1 տարի գործում է շինարարական հոլանդական ընկերություն, մենք սերտ համագործակցում ենք իրենց հետ, իրենց մասնագետները դասավանդում են մեզ մոտ, և այս բաժնի աճն էլ բացատրում եմ այս երևույթով: Այդ գործընթացում դրական ազդեցություն է ունենում նաև այն, որ մենք վերանայում ենք ուսումնական պլանները: Ուսանողների, շահառուների, գործատուների հետ միշտ քննարկում է լինում՝ ծրագրերի մեջ փոփոխություններ իրականացնելու համար»:

Բուհերում բակալավրիատի դիմում-հայտերի ընդունելության երկրորդ փուլը մեկնարկեց այսօրվանից, և կավարտվի  հուլիսի 2-ին: Այս փուլում կարող են դիմել քոլեջների շրջանավարտները, բանակից զորացրված անձինք, արտասահմանում դպրոցն ավարտած ՀՀ քաղաքացիները և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների երեխաները: Ընդունելության վերջնական արդյունքները պարզ կլինեն քննությունների ավարտից հետո:

Հավելենք, որ ուսման վճարները նշված երկու բուհում էլ, ըստ պատասխանատուների, մնացել են անփոփոխ:

Տաթևիկ Ղազարյան