Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԳԴՀ դեսպան Մաթիաս Քիսլերի հետ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած արդյունավետ աշխատանքի և հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նաև դեսպանի ակտիվ գործունեության արդյունքում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ են հաղորդել տարբեր ոլորտներում փոխգործակցությանը: Գործադիրի ղեկավարը կարևորել է Գերմանիայի կառավարության հետ համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներն առաջ մղելու, մասնավորապես եվրոպական չափանիշներին համապատասխան անկախ դատական համակարգ ստեղծելու գործում:

Մաթիաս Քիսլերը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար ու նշել, որ իր համար մեծ պատասխանատվություն էր իրականացնել առաքելությունը՝ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու ընթացող փոփոխությունների ժամանակաշրջանում: Դեսպանը շեշտել է, որ Հայաստանի հետ ավանդական լավ հարաբերությունները նոր ազդակ են ստացել երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացների արդյունքում: Մաթիաս Քիսլերն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի գործընկերների հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով: Դեսպանի խոսքով՝ Հայաստանում գործունեություն ծավալելու հարցում մեծ է հետաքրքրությունը նաև գերմանական բիզնեսի կողմից, մասնավորապես, հեռահաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում: