Ում ուզում եմ՝ փող եմ տալիս, ում ուզում եմ՝ չեմ տալիս. Արմեն Թավադյանը՝ ցուցարարներին գումար տալու մասին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Ես ում ուզում՝ փող եմ տալիս, ում ուզում՝ չեմ տալիս: Factor.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Թավադյանը՝ պատասխանելով հարցին, որ կա քաղաքացի, որը հայտարարում է, որ մասնակցել է Քոչարյանի համար կազմակերպվող ցույցերին, բայց Թավադյանի կողմից խոստացված գումարը չի ստացել:

«Գնացեք այդ մարդու շրջան, ինֆորմացիա հավաքեք և Ձեր տպավորությունները կստանաք: Ես ում ուզում՝ փող եմ տալիս, ում ուզում՝ չեմ տալիս: Երկրում չեք գտնի մի մարդ, ում ես բան եմ խոսք տվել և չեմ արել կամ խաբել եմ: Պարզ երևում էր, որ սարքած գործ է, ակնհայտ երևում էր»,- մանրամասնեց Արմեն Թավադյանը:

Հիշեցնենք, որ «ՍիվիլՆեթ»-ն ու «Առաջին ալիքը» հարցազրույց են հրապարակել Արարատի մարզի բնակիչ Հարություն Մանուկյանի հետ, որը նշել է՝ իրեն առաջարկվել է մասնակցել Եվրոպական արժեքների արատավորման կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի ստեղծմանը: Սակայն հետո պարզվել է, որ այդ կառույցների աշխատակիցները պետք է մասնակցեն Ռոբերտ Քոչարյանի համար կազմակերպվող ցույցերին: Հարություն Մանուկյանը նաև նշել էր, որ իր աշխատավարձի չափն անձամբ պայմանավորվել է Արմեն Թավադյանի հետ:

Արմեն Թավադյանից նաև հետաքրքրվեցինք՝ վճարե՞լ է, որ այդ քաղաքացին մարդիկ բերի ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: «Ձեր ինչի՞ն է»,- պատասխանեց Թավադյանը: Հստակեցմանը, որ Հարություն Մանուկյանը «Առաջին ալիքին» և «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցներում մեղադրանքներ է հնչեցրել, որ իրեն խոստացված գումարները չեն տվել, Արմեն Թավադյանը պատասխանեց. «Նա շատ պուճուր մարդ է, որ ինձ ինչ-որ բանում մեղադրի»:

Արմեն Թավադյանը, միաժամանակ, վստահեցրեց, որ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպվող ցույցերին գումարով մասնակցող մարդիկ չկան: Նաև ասաց, որ այդ հարցը՝ գումարով ցույցերին մասնակցելու, ոչ մեկի չի հետաքրքրում և հանրային հետաքրքրություն չի ներկայացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան