ԱԱՏՄ-ն բժշկական կազմակերպություններին հորդորում է զերծ մնալ աշխատողի հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու «արատավոր» պրակտիկայից

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը բուժաշխատողներին զգուշացնում է չհամաձայնել աշխատել ծառայությունների պայմանագրով:

«Կոչ ենք անում և հորդորում ենք նաև պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից»,-ասված է զգուշացման մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի բժիշկներ և բուժքույրեր
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Ձեր ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հատկապես վերջին ժամանակներում բազմաթիվ բժշկական կազմակերպությունների տնօրեններ Ձեզ հետ «աշխատանքային» հարաբերությունների հիմքում դնում են քաղաքացիա-իրավական պայմանագիր և Ձեզ առաջարկում կնքել ոչ թե աշխատանքային պայմանագիր այլ ծառայությունների մատուցման, և ցավոք ձեզանից շատերը դրան համաձայնվում են, լիովին չպատկերացնելով դրա ռիսկերն ու հնարավոր հետևանքները:

Իսկ հետևանքերը կերևան սկսած 2021 թվականի հունվարի մեկից, երբ պարտադիր կդառնա մասնագիտական գործունեության հավաստագրի առկայությունը:

Ներկայիս օրենսդրական կարգավորումների համաձայն , մասնագիտական գործունեության հավաստագիր ստանալու համար բուժաշխատողը յուրաքանչյուր հնգամյա շրջափուլի համար պետք է ապահովի նվազագույն անհրաժեշտ ՇՄԶ կրեդիտների քանակ և առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժի առկայություն: Եվ ահա այստեղ այն բուժաշխատողները, որոնք աշխատում են ծառայությունների մատուցման պայմանագրերով, կբախվեն անհրաժեշտ ստաժ չունենալու խնդրի հետ, որովհետև ծառայությունների մատուցման պայամանագրով սահմանված իրավահարաբերությունները աշխատանքային հարաբերություններ չեն համարվում, և դրանց համար չի հաշվարկվում աշխատանքային ստաժ:

Որպես հետևանք, դուք չեք կարողանա հավաստագրվել և կզրկվեք ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունքից:
Կոչ ենք անում և հորդորում ենք նաև պետական և մասնավոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին, զերծ մնալ բուժաշխատողների հետ ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու արատավոր պրակտիկայից, իսկ Առողջապահության նախարարության ուշադրությունը կրկին անգամ հրավիրում ենք այս խնդրի վրա և կոչ անում օր առաջ համապատասխան իրավական կարգավորումների ճանապարհով փակել նման պայմանագրեր կնքելու հնարավորությունը առողջապահության բնագավառում»: