Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չկա. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ազատ քվեարկություն է իրականացնելու Սահմանադրական դատարանի դատավոր ընտրելիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ մեկ խմբակցությունում նույն հարցի վերաբերյալ կարող են լինել ծայրահեղ տարբեր դիրքորոշում ունեցող մարդիկ:

«Մենք տարբեր կարծիքները միշտ հարգել և հարգում ենք: Դուք կարծում եք` խմբակցությունները դիկտատորական կառույցնե՞ր են: Մարդիկ կան՝ կարծում են, թե օրենքն է կարևոր, մարդիկ կան, որ կարծում են՝ համատեքստը ավելի կարևոր է: Եվ դրանից ենթադրել, որ կան գաղափարական տարաձայնություններ, պարզապես գույների խտացում է»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը։

Մարուքյանն ասաց՝ Վահե Գրիգորյանի հետ հանդիպումից հետո խմբակցությունը երկու խնդիր էր առանձնացրել. «Խնդիրներից մեկը նշանակման ընթացակարգն էր, մյուսը՝ իշխանության հետ ունեցած հարաբերությունները: Ամեն մի ընտրությունից առաջ մենք քննարկում ենք ունենում, և երբ խմբակցության անդամների կարծիքները չեն համընկնում, պետք է թողնել՝ ազատ քվեարկեն»:

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրեց՝ միայն Բաբաջանյանը չէ, որ դեմ չի քվեարկելու. «Եթե մեկ ընտրությամբ դուք կարող եք գուժել մեր խմբակցության վախճանը, ես ձեզ կարող եմ լուսավորել, որ նման բան չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան