Պետք է հակազդել Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 11:39
«Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու Արամ Վարդևանյանի թեկնածությանը. Աննա Գրիգորյան
Բոլորը

Հայաստանը ներկայում գտնվում է դատաիրավական արմատական բարեփոխումների անհրաժեշտության առաջ: Հայտարարվել է դատական իշխանությունը վեթինգի ճանապարհով զտելու կամ ատեստացիայի ենթարկելու ու դատաիրավական համակարգը վիրահատական միջոցով առողջացնելու անհրաժեշտության մասին: Հայտարարվել է այն բանից հետո, երբ առանձին վերցրած մեկ դատական գործով ի ցույց դրվեց Հայաստանի դատական համակարգի ճղճիմ և կախյալ վիճակը, դատարանների՝ ամենատարբեր ազդեցություններին տուրք տալու երևույթը:

Այս մասին այսօր Ազգային ժողովում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Վերջինս պատգամավորներին խորհուրդ տվեց իրերը կոչել իրենց անուններով և տեսնել, որ հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունը նսեմացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել ՀՀ դատարանների վրա։

«Այդ մեղադրյալը շարունակում է դա ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցաբերելով ցինիզմի հասնող ինքնավստահություն՝ առնվազն տեսանելի մակարդակում բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ այդ պայմաններում պետք է հակազդել Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը:

«Հետևաբար, այս քվեարկությունն ինձ համար երկրում ստեղծված ընդհանուր համատեքստից բխող քայլ է, և ուրեմն այս քննարկումն ու քվեարկությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական, ամբողջությամբ քաղաքական ակտ է: Հետևաբար, մեր եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն և հիմնավորում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։