«Կապուտ եմ հայտարարում Ձեզ, պարո՛ն քաղաքապետ», «Թարս կապուտ էլ կա». ավագանու անդամները վիճում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

Երևանի ավագանու արտահերթ նիստը շարունակվում է քաղաքապետ Հայկ Մարությանի և «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանի, Դավիթ Խաժակյանի ու Անի Խաչատրյանի վիճաբանություններով:

Քաղաքապետն ակնարկեց, որ Դավիթ Խաժակյանը մտերմիկ հարաբերությունների մեջ է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ: Մարությանը նաև ինչ-որ լուսանկարների մասին խոսեց, որոնք, ըստ նրա, հավաստում են իր խոսքերը: Դավիթ Խաժակայնն էլ հիշեցրեց, որ Հայկ Մարությանը ժամանակին Վահե Նիկոյանին առաջարկել է լինել իր խորհրդականը:

«Ես ինչ ասացի, ուժի մեջ է մնում: Դուք, որպես մտերիմ, կարող եք հորդորն ասել, իսկ այն, ինչ կապված է մեզ հետ, հանգիստ գնում է դատախազություն, ԱԱԾ և քննչական մարմիններ: Չգիտեմ, թե ինչ կապվածություն կա, այն ընկերությունը, որի համար Դուք դոշ եք տալիս, տապալում է ամբողջ աղբահանությունը»,- ասաց քաղաքապետը:

Դավիթ Խաժակյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ նախկինում քաղաքապետին «քուանշ» է արել, իսկ հիմա «կապուտ» է անում. «Ես բլոտ խաղալ չգիտեմ, բայց քուանշից հետո ընկերներս ասացին, որ «կապուտ» էլ կա: Ես ձեզ «կապուտ» եմ հայտարարում, պարոն քաղաքապետ»:

«Բայց թարս «կապուտ» էլ կա, տենց էլ է լինում մեկ-մեկ»,- Խաժակյանին պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության անդամ, վարչապետի աշխատակազմի Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Կոտոլյանի արձագանքից հետո Թեհմինա Վարդանյանը հայտարարեց, որ նիստերի դահլիճը դարձրել են «բազար»: Դավիթ Խաժակյանն էլ արձագանքեց. «Էլի՞ Կոտոլյանն է, էլի՞ մարդ վատացավ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան