Շիրակի մարզպետն ընդհանուր 4 մլն դրամի պարգևավճար է տվել մարզպետարանի աշխատակիցներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հունիսի 11-ին պարգևատրել է մարզպետարանի աշխատակիցներին: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պարգևատրվել է 14 աշխատակից: Նրանք հիմնականում վարչության պետեր և գլխավոր մասնագետներ են:

Ամենաբարձր պարգևավճարը ստացել է փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը՝ 503.449 դրամ։  Ընդհանուր առմամբ՝ պարգևատրումների համար 4.066.385 դրամ է հատկացվել: Նշենք, որ այս անգամ ևս մարզպետի անունը պարգևատրվածների ցանկում չկա:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պարգևատրումներն արել է՝ ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ մասով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և 22-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով և որոշում կայացրել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019թ. 2-րդ եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար պարգևատրել աշխատակիցներին:

Նշենք, որ ապրիլի 19-ին էլ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը 2 մլն 362 հազար 130 դրամի պարգևատրում էր արել:

Էմմա Չոբանյան