Ռուբեն Խաչատրյանը դիպչում է մեր պետական շահերին, երբ աշխարհով մեկ ասում է, որ Հայաստանը ապօրինի կենդանիների թրաֆիքինգի երկիր է․ Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

Երևանի կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ կրկին բարձրացրին այգու տնօրենի հրաժարականի հարցը։

Ըստ նախկին աշխատակիցների՝ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը միանձնյա կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք մեծ վնաս են հասցնում այգուն, իսկ այգում էլ ստեղծված են այնպիսի աշխատանքային պայմաններ, որոնց պատճառով լավ մասնագետները թողնում և հեռանում են։

«Մենք ցանկանում ենք, որ կենդանաբանական այգին լինի մաքուր, կազմակերպված՝ առանց անօրինությունների: Միանձնյա ու սարսափելի որոշումներ կայացնել մենք թույլ չենք տա, իսկ այն մարդիկ, որոնք այգու խնդիրների մասին բարձրաձայնել են, ազատվել են աշխատանքից։ Ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ մեր փայլուն մասնագետները թողնեն-գնան»,- ասաց այգու նախկին աշխատակից Կարեն Մարտիրոսյանը:

Ասուլիսին ներկա «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանն էլ, խոսելով Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջի մասին, նշեց, որ ինքն էլ է պնդում, որ Խաչատրյանը պետք է հեռանա, սակայն հերքում է այն տեղեկությունները, թե ինքն այդ հրաժարականի հետ կապված իր շահերն ունի։ «Մեր պայքարը ոչ մի շահ չունի, ոչ մի ակնկալիք չունի: Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պետք է հրաժարական տա: Մեր պայքարը կվերջանա այն դեպքում, երբ բերեն կենդանասեր, հասկացող տնօրենի»,- ասաց նա։

Արտյոմ Վարդանյանի խոսքով՝ իրենց գումարով սարքել են գեղեցիկ տարածք, որը, սակայն, սխալ է կառուցված, ինչի հետևանքով այգում կենդանիներ են սատկում։

«Ջամբո»-ի սեփականատերը նաև հայտնեց, որ սպասում են, որ խնդրին արձագանքի վարչապետը, իսկ եթե Կառավարության ղեկավարի կողմից արձագանք չլինի, իրենք կսկսեն ստորագրահավաք։ «Ռուբեն Խաչատրյանը  դիպչում է մեր պետական շահերին, երբ աշխարհով մեկ ասում է, որ Հայաստանը ապօրինի կենդանիների թրաֆիքինգի երկիր է: Այնինչ, նման բան չկա: Շուտով մի կով կամ ձուկ բերելու համար մեր ազգը մեծ խնդիր է ունենալու»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա կենդանաբանական այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանն էլ նկատեց, որ Երևանի կենդանաբանական այգին այսօր եվրոպական այգիների համար վերածվել է ինչ-որ կարասի, որտեղից կարող են վերցնել թանկ կենդանիներ ու դրա դիմաց տալ անպետք կենդանիներ:

«Եթե նկատել եք՝ Հայաստանից ոչ մի մասնագետ այսօր Ռուբեն Խաչատրյանի կողքին կանգնած չէ: Ամիսը 4 անգամ ինչ-որ եվրոպացիներ են գալիս ու սկսում են գովաբանել: Ինչ-որ մեկի մոտ հարց չի ծագում, թե ինչո՞ւ է այդպես: Նոյեմբերից քննվում է զեբրի առեղծվածային դեպքը: Նա ընկել է, որից հետո տեղափոխել են փակ տարածք, և 3 օր անց սատկել: Հետո հայտարարում են, թե մեծ քանակությամբ թույն է հայտնաբերվել, ու դա Խաչատրյանի դեմ որպես սաբոտաժ է արվել: Մենք շահագրգռված ենք, որ ամեն ինչ բացահայտվի: Ի դեպ, ռենտգեն է արվել, ու երևում է, որ կենդանին ունեցել է վզի կոտրվածք, ինչ պատճառով ունեցել է վերջույթների թուլացում, հետո երևի թունավորել են»,- ասաց Ռաֆայելյանը՝ կրկին պահանջելով Կենդանաբանական այգում տնօրենի հրաժարականը։