Դատավոր Դանիելյանը նշանակվել է Քոչարյանի իշխանության տարիներին. Սեդա Սաֆարյանը դատավորին ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ: Որին այսօր միացան նաև Յուրի Խաչատուրովի ու Սեյրան Օհանյանի պաշտպանները: Դատավորին ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկել էին Դատախազությունն ու տուժողների ներկայացուցչները:

Ինքնաբացարկի միջնորդությունը դատավորը մերժեց: Որին հաջորդեց այն, որ այս գործով ծանր մարմնական վնասվածք ստացած Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը ևս դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Ըստ փաստաբանի՝ ինքնաբացարկի հիմք է այն, որ դատավորը նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին. «Հիմնավոր կասկած կա անկախ և արդար դատավարություն անցկացնելու հարցում: Դատավոր Դանիելյանի գործունեությունն առնչվում է Մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին, և նա այժմ հայտնվել է իր նախկին դիրքորոշման հակառակ բևեռում և որքան էլ հիմա ուզենա՝ չի կարողանա որպես արդար դատավոր հանդես գալ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան