Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց․ Կոնդի բնակիչները վարչապետից ու փոխվարչապետից պահանջում են լուծել իրենց բնակարանների հետ կապված խնդիրները

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում Կոնդի բնակիչները՝ վարչապետից և փոխվարչապետից պահանջելով ստեղծել չափագրումներ կատարող նոր հանձնաժողով, ապա նոր կատարել իրենց բնակարանների չափագրումները։

Բնակիչները պնդում են՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց իրենց բողոքի ակցիան արդյունք չի տվել, հիմա ստիպված են պահանջ ներկայացնել Կառավարության ղեկավարին։

«Չափագրումները սխալ են արել, հողը չեն չափել, դրսից չափագրումներ չեն արել, ինչի արդյունքում Կոնդի բնակիչներին ներկայացվել են շատ ավելի քիչ քառակուսի մետրեր»,- ասաց  դժգոհող քաղաքացին՝ նշելով, որ իրենց անձնական միջոցներից վճարում են 30 հազար և ավելի գումար տները դրսից ճիշտ չափագրելու համար, սակայն դա Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում։

Բնակիչները հայտնում են, որ իրենց չի բավարարում իրենց բարձրացրած խնդիրների վերաբերյալ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի  կողմից ուղարկված գրավոր պատասխանը։

«Մեզ ասում են, որ մեր խնդիրների հարցով 2013 թվականին ձևավորվել է հանձնաժողով, բայց չէ՞ որ այդ  հանձնաժողովի աշխատանքներից անգամ իրենք տեղյակ չեն։ Մեզ մոտ հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ նախկին իշխանության որոշ չինովնիկները Կոնդում հանրային տարածքներ են սեփականաշնորհում առանց խնդրի, իսկ մենք մեր տները սեփականաշնորհելու համար պետք է վճարենք։ Ինչի՞ համար վճարենք, չէ՞ որ ի վիճակի չենք»,- լրագրողների հետ զրույցում դժգոհեց մեկ այլ քաղաքացի։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները կոնդեցիների ստորագրությամբ նամակ-խնդրանք  են բերել՝ Կառավարության ղեկավարին հանձնելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ևս Կոնդի բնակիչները ակցիա էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի առջև՝ նույն պահանջով։

Աղավնի Սուքիասյան