Նման ընկալումները երկկողմանի արձագանք են գտնում. Արցախի ՄԻՊ-ը՝ հայաստանցի-արցախցի տարանջատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 13:08
Ոչ մեկ իրենցից պաշտոն չի խնդրել, այո՛, հեղափոխությանն աջակցել ենք․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:00
ՌԴ դեսպանը Հունգարիայի ԱԳՆ է կանչվել՝ Անդրկարպատիայում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
14.05.2026 | 12:57
Անչափահասին առևանգած և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռան վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել
14.05.2026 | 12:52
Հաջիևը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ձգտման մասին
14.05.2026 | 12:45
5 մլն դրամ՝ հեռուստաաշտարակի էկրանին քաղաքական գովազդ տեղադրելու համար
14.05.2026 | 12:35
ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում
14.05.2026 | 12:28
Նաիր Թիկնիզյանը երկրորդ տիտղոսն է նվաճել «Ցրվենա Զվեզդայի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 12:19
ՌԴ-ն ԱԹՍ-ներով ու հրթիռներով հարվածել է Կիևին. կա զոհ, ավելի քան 30 մարդ վիրավորվել է
14.05.2026 | 12:15
Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի փոխելու մեր քաղաքական օրակարգը․ «Հայաստան» դաշինք
14.05.2026 | 12:10
Խուզարկություններ «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում // Սի Ցզինպինի զգուշացումը Թրամփին․ ԼՈՒՐԵՐ
14.05.2026 | 12:02
665 միլիոն դրամ` դասական Եվրատեսիլի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:55
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 11:53
«Դաստով վերցրել եմ, որ չբաժանեն»․ տարեց կինը Փաշինյանի համար Wyoming Star-ի նոր համարն էր բերել
14.05.2026 | 11:42
ՊՍԺ-ն ապահովել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 11:31
Անդրեյ Երմակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 60-օրյա կալանքը՝ գրավի հնարավորությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ

– Պարո՛ն Բեգլարյան, Արթուր Աղաբեկյանն այսօր ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր դիմումի համաձայն: Տեղյա՞կ եք հրաժարականի պատճառների մասին: Հնարավո՞ր է՝ այն կապ ունենա նրա ղեկավարած «Մարտիկ» հիմնադրամի քրգործի հետ:

– Անկեղծորեն ասեմ՝ նույնիսկ տեղյակ չէի հրաժարականի մասին, հետևաբար՝ տեղյակ չեմ նաև պատճառների մասին: Բայց ես սովորաբար վստահում եմ հրապարակային ներկայացված տեղեկատվությանը, առավել ևս, երբ պատճառ չունեմ կասկածելու:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց դավադիր ուժերի մասին, որոնք սեպ են խրում Հայաստանի և Արցախի հասարակությունների միջև, փորձեր են անում՝ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ Կառավարության վրա դնելու: Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, ո՞ւմ նկատի ունի Հայաստանի վարչապետը, և Դուք նման դավադիր ուժեր տեսնո՞ւմ եք:

– Ես իրավունք չունեմ մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքը, առավել ևս, երբ մեկնաբանելու բավական լուրջ տեղ կա: Ես չեմ կարող ասել, թե ում նկատի ուներ, միայն ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր հայրենիքում դավադիրներ չպետք է լինեն, առավել ևս՝ պատերազմ հրահրողներ չպետք է լինեն, քանի որ պատերազմը բոլորիս է վնաս:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ Արցախի իշխանությունները երկար ժամանակ տեղյակ չեն եղել բանակցային գործընթացից և վարչապետ դառնալուց հետո ինքն է մանրամասներ ներկայացրել: Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ըստ էության, հերքեց սա: Իսկապե՞ս Ստեփանակերտը տեղյակ չի եղել բանակցությունների բոլոր մանրամասներից:

– Ես տեղյակ չեմ՝ արդյո՞ք պաշտոնական Ստեփանակերտը տեղյակ է եղել, բայց կարևորն այն է, որ երկու կողմից էլ՝ թե՛ Արցախի նախագահը, թե՛ Հայաստանի վարչապետը, այս առումով իրենց ասելիքն ասել են: Ես այն ժամանակ եղել եմ վարչապետի մամուլի քարտուղար և չէի կարող տեղյակ լինել ամբողջ գործընթացից, հատկապես՝ այս դեպքում, երբ շատ փակ գործընթաց է:

– Վերջին շրջանում ակտիվացել են տարանջատումները՝ Հայաստան-Արցախ, հայաստանցի-արցախցի: Արցախում նման բաժանում, տարանջատում կա՞:

– Ցավոք՝ դա ամենադժվար թեմաներից է մեր հասարակության մեջ, և իմ գիտակցական կյանքում միշտ պայքարել եմ, որ այդպիսի տարանջատում չլինի: Եվ ոչ միայն հայաստանցի-արցախցի, այլև այլ տարանջատումներ: Սակայն պետք է ընկալենք, որ հասարակությունը հատվածական մտածողություն ունի: Նույնիսկ Արցախում, նույնիսկ երկու գյուղերի միջև երբեմն լինում են տարանջատման ընկալումներ, կարծրատիպեր և այլն: Եվ դա քիչ թե շատ բնական երևույթ է: Պարզապես, երբ անհանգստացնող չափերի է հասնում այդ տարանջատումը, և նաև որոշ, արդեն այս դեպքում՝ դավադիր ուժեր պղտոր ջրում ձուկ են որսում, այդ դեպքում լուրջ վտանգներ ես տեսնում եմ: Հիմա ինձ համար անհանգստացնող աստիճանի է հասնում այս տարբերակումը, տարանջատումը և, կարծում եմ, բոլորս, այդ թվում՝ Արցախի և Հայաստանի իշխանությունները, պետք է առավելագույնն անեն, որ մենք մեր քայլերով, մեր հայտարարություններով չխթանենք այդպիսի տարանջատման փորձերը: Արցախում մոտավոր նույն մակարդակն է, ինչ Հայաստանում, քանի որ այսպիսի ընկալումները, հատկապես, երբ հրապարակային արտահայտություններ են լինում, երկկողմանի արձագանք են գտնում:

– Հայաստանի Ազգային ժողովում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ստեղծվել: Ինչպե՞ս են Արցախում վերաբերվում նման հանձնաժողովի ստեղծմանը, և Դուք անձամբ ի՞նչ կարծիք ունեք դրա մասին: Այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում աղմկահարույց բացահայտումներ ակնկալո՞ւմ եք:

– Չեմ կարող բոլոր արցախցիների անունից խոսել, իմ անունից կարող եմ ասել, որ ընդհանրապես ցանկացած խնդիր, որը հասարակության մեջ ընկալումների մակարդակում խնդիր է ստեղծում, կասկածներ կան, այդ բոլոր խնդիրները, երևույթները պետք է հետաքննվեն օրենքի շրջանակում, պետք է բոլոր հարցերին պատասխաններ տրվեն:

– Իսկ Դուք ի՞նչ հարցեր ունեք, որի պատասխանները կակնկալեիք ստանալ այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքում:

– Ես այս պահին շատ լուրջ հարցեր չունեմ, անկեղծ ասած, որը հանձնաժողովը կարող է քննել, քանի որ ես ենթադրում եմ, որ հանձնաժողովը չի կարող խորը ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն քննել: Դա միայն ենթադրում եմ, քանի որ գործառույթների մասին տեղեկություն չունեմ, թե ինչ է քննելու: Այնտեղ երևույթներ կան, որոնք քննվել են, բայց եթե տվյալ հանձնաժողովը կարող է շատ հարցերի, շատ կարծրատիպերի պատասխան տալ… ընդ որում՝ 2016 թվականի ապրիլի 2-ից ի վեր բավականին շատ առասպելներ էլ են թևածել մեր հասարակության մեջ, որոնց մասով, գոնե ես տեղյակ եմ, որ ճնշող մեծամասնությունը սուտ է: Միգուցե, եթե հանձնաժողովն այս հարցերին էլ պատասխանի, հասարակության մոտ շատ-շատ կասկածներ կցրվեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան