Լոռու մարզի մի շարք համայնքներում խմելու ջրի որակը չի համապատասխանում նորմային

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի  Լոռու մարզային կենտրոնի կողմից իրականացված ամենօրյա մոնիթորինգի արդյունքում՝ պարզվել է, որ մարզի գյուղական համայնքներում ջրամատակարարումը կատարվում է ոչ պատշաճ կերպով:

Համայնքներում մատակարարվում է սանիտարական կանոներին չհամապատասխանող խմելու ջուր.

«Հիմնականում չի պահպանվում օրվա կարգավորիչ ջրավազանների ամենօրյա ախտահանումն ու մաքրումը: Արդյունքում կեղտոտված ջուրը հասնում է բնակչությանը: Մեծ մասում մենք հաճախակի ունենում ենք բռնկումներ, կապված ջրի որակի հետ: Կան գյուղեր, որտեղ ջրի որակը 100 տոկոս վատն է, և չի համապատասխանում խմելու ջրի որակին»,- այս մասին այսօր մարզի համայնքների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի  Լոռու մարզային կենտրոնի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին տեղեկացրել են և՛ մարզպետին, և՛ համայնքների ղեկավարներին:

Հովհաննիսյանի խոսքով՝ մարզում վարակիչ հիվանդությունների աճը կապված են 3 ռիսկի գործոններով: Բացի խմելու ջուրը, վարակի աղբյուր են հանդիսանում նաև աղբահանությունը և ամռանը բացօթյա սննդի վաճառքը:

«Ամռան սեզոնին այն սննդամթերքը, որը պետք է պահվի սառնարանային պայմաններում, չի պավում: Հիվանդությունների վերլուծության ժամանակ պարզվում է, որ մսամթերքն առել են պատահական վայրերից և դրանց օգտագործման արդյունքում հիվանդացել: Աղբահանությունը նույնպես մեծ նշանակություն ունի վարակիչ հիվանդությունների տարածման համար: Քանի որ մոծակներն ու մլակները զարգանում են աղբի մեջ, մի շարք նույնիսկ մոռացված հիվանդություններ ամռան սեզոնին ակտիվանում են: Սրա հետ առնչվում է նաև թափառող շների ֆակտորը: Այս ամսվա ընթացքում արձանագրվել է շան կծելու 52 դեպք: Սարսափելի վիճակ է. դպրոցների շրջակայքում թափառող շները վխտում են: Հանրապետությունում կա կատաղություն հիվանդություն, պատվաստում կատարվում է, բայց դա նշանակություն չունի, քանի որ շների դեմ պայքարելու ոչ մի միջոցառում մեր մարզում չի կատարվում»,-նկատեց նա:

Արձագանքելով Հովահաննիսյանի հայտարարությանը՝ Ալավերդի քաղաքի ղեկավար Սասուն Խեչումյանը տեղեկացրեց, որ շների դեմ պայքարի հարցով տարբեր ատյանների են դիմել, սակայն  որևէ մեկը լուծում այդպես էլ չի առաջարկել. «Շների համար ես բնապահպանության նախարարից մինչև այն ժամանակ ՏԿԶ նախարարին գրել եմ: Նույնիսկ առաջարկություն եմ ներկայացրել, բայց լուծում ոչ մեկը չի առաջրկում: Ըստ էության՝ պահանջում են, որ մենք խնդիրը վերացնենք, բայց թե ո՞նց, չեն ասում: Դեռատիզացիոն և դեզինսեկցիոն աշխատանքերը շենքերում և ՀՈԱԿ-նեում տանում ենք, բայց շների դեմ որևէ իրավական տարբերակ չկա, որ մենք կարողանանք պայքարենք: Մենք էլ ենք հասկանում, որ շատ լուրջ խնդիր է: Դասի ժամանակ նույնիսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին հանձնարարվում է, որ երեխաներին ուշադիր լինեն, բայց լուծում չկա»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ խնդրի հետ կապված կառավարություն առաջարկություն են ներկայացրել, այժմ սպասում են պատասխանի. «Առաջարկել ենք, որպեսզի ձեր աշխաատկիցներից մեկը վերապատրաստվի հատուկ դասընթացներում: Այսինքն, կենդանուն հատուկ միջոցով քնեցվի, պատվաստում արվի և այդ ձևով հարցը կարգավորվի: Բայց իրենց կրակելու միջոցով ոչնչացնելն այսօր անընդունելի տարբերակ է: Պատվաստում անելուց հետո, որ շանը նորից թողեն, ինքը նախ հիվանդություն չունի, հետո էլ բազմանալու հնարավորություն չի ունենում: Այս տարբերակով մի քանի տարի աշխատելուց հետո կենդանիների թվաքանակը կպակասի»:

Խոսելով սննդի բացօթյա առևտրի կազմակերպման մասին, Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը կարծում է, որ այդ հարցով պետք է զբաղվի սննդի անվտանգության տեսչությունը:

«Մենք թողնում ենք համայնքների վրա, գնում ասում են՝ այստեղ մի վաճառի: Ենթադրենք այդտեղ չվաճառեց, բայց գնում է իր սեփական տան հայաթում է վաճառում: Այս հարցով պետք է զբաղվի սննդի անվտանգության տեսչությունը, ծավալելով մասնագիտական գործունեություն: Կամ օրինակ՝ գյուղական համայնքներում անասուններին մորթում են ու սկսում միսը վաճառել: Մենք լավագույն դեպքում կարող ենք չթույլատրելի վայրում առևտուրը արգելել, բայց դա արդեն մասնագիտական խնդիր է, անվտանգույթյան հարց է, որը մասնագետը կարող է արգելել»,-ասաց նա:

Վանաձորի ամենամեծ աղբավայրն էլ գտնվում է Արջուտ համայնքում, որտեղ և աղբը այրում են:

Համայնքապետ Վարդան Մկրտչյանը Անժելա Հովհաննիսյանից փորձեց հետաքրքրվել. «Որևէ անգամ ձեր տեսչությունը փորձե՞լ է արգելել, որպեսզի այդ աղբը չայրեն: Մենղք են այդ ժողովուրդը, ամեն օր շնչում են այդ այրված աղբի հոտը: Քանի անգամ հարցը բարձրացրել եմ, տարբեր կառույցներում, պատասխանել են՝ «պապենական այրել են»: Դա ի՞նչ պատասխան է: Ինձ տվեք մեկ նոր տեխնիկա և ես այդ հարցը կլուծեմ»:

Պատասխանեով համայնքապետի հարցին՝ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այս պահին աղբի վերամշակման համար մի ընկերության հետ բանակցություններ են տանում: Եթե համաձայնություն լինի, նշված աղբավայրն ամբողջությամբ կփակվի. «Եթե  ստացվեց, ծրագիրը կսկսի աշխատել հունվար ամսից: Եվ, եթե նոր աղբ չգա, այդ աղբավայրը կփակվի, մենք այդ ուղղությամբ լուրջ  աշխատանքներ ենք տանում: Եթե այդ ընկերությունը վերցեց պարտավորությունը, որ մենք տարածք տրամադրենք, աղբը ամբողջությամբ ինքը վերամշակում է, մենք աղբավայրը կփակենք: Խոշորացումից հետո ձեզ այդ մեկ տեխնիկան կտանք»:

Տաթևիկ Ղազարյան