Սպառնացել է ոստիկանին սպանել երկաթե ամրանով

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:

Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերլիազորը 2017 թվականի սեպտեմբերի 6-ին զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ գողության փորձի մեջ կասկածվող անձը բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սեպտեմբերի 06-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոստիկանության երկու աշխատակից փորձել են բերման ենթարկել գողության փորձ կատարելու մեջ կասկածվող Լոռու մարզի մի բնակչի, ով չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, հայհոյել է և երկաթյա ամրանով սպառնացել սպանել: Բացի այդ, քարեր է նետել ոստիկանության աշխատակիցների, համայնքի ղեկավարի ուղղությամբ, ապտակել ոստիկաններից մեկին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի, 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին և ոստիկանության օպերլիազորին տուժող ճանաչելու մասին։ Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: