Եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել Հունաստանում
Եռացատկորդ Լեւոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունաստանում անցկացված International Jumping Meeting միջազգային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչը գրանցել է 16.50 մ արդյունք: Առաջին տեղը գրավել է բուլղարացի Գեորգի Ցոնովը, որի արդյունքն էր 16.80 մ:
Լեւոն Աղասյանի հետ մրցավայր էր մեկնել նաեւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը: