«Գազպրոմ Արմենիան» տուգանվեց 10 մլն դրամով․ ընկերության՝ այդքան խիստ չլինելու խնդրանքը չբավարարվեց

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հրավիրել է նիստ, որի օրակարգում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը 10 մլն դրամով տուգանելու մասին հարցը։

Ըստ ՀԾԿՀ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներկայացված նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկության մեջ չի ներառվել առանձնատների, 3 դեպքում՝ 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում՝ նախկինում դիմած և հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված գազասպառման համակարգերը գազամատակարարման ցանցին միացնելու վերաբերյալ տեղեկությունը։

Իրականացված մոնիթորինգի արդյունքում, ըստ որոշման նախագծի, հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, որոնց համար առաջարկվում է ընկերությանը տուգանել 10 մլն դրամով, որը, ըստ ՀԾԿՀ նախագահի, նվազագույն տուգանքի չափ է։

Հանձնաժողովի նիստին մասնակցող «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը ՀԾԿՀ ղեկավարից հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հաջորդիվ ևս նման խախտումներ ընկերության կողմից չարձանագրվեն։ «Չեմ կարծում, որ տուգանքը լավագույն տարբերակն է հարցերի լուծման համար»,- նկատեց Պողոսյանը։

Ի պատասխան ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը նկատեց․ «Տուգանելն էլ մեզ համար ինքնանպատակ չէ, մինչև տուգանքի մասին որոշման կայացումը՝ քննարկում է տեղի ունեցել, կան նաև որոշակի խնդիրներ՝ կապված գազի մատակարարման, օգտագործման կանոնների մեկնաբանությունենրի հետ և առաջարկվում են համապատասխան փոփոխություններ իրականացնել գազամատակարարման կանոններում»։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը նշեց, որ որոշման նախագծում մատնանշված խախտումները բխում են օրենքների երկակի կիրառությունից, որոնց պարագայում անգամ այդ խախտումները չեն խաթարել գազամատակարարման գործընթացը և գազի սակագնի վրա որևէ ազդեցություն չեն ունեցել, ուստի  իրենք  դեմ են տուգանքի կիրառմանը։

«Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչները հանձնաժողովին խնդրեցին տուգանքի կիրառման հարցում այդպես խիստ չլինել, սակայն նրանց խնդրանքը չբավարարվեց։

Հանձնաժողովում քվեարկության դրվեց «Գազպրոմ Արմենիային» տուգանելու մասին հարցը, որն անցավ հանձնաժողովի  բոլոր անդամների կողմ քվեարկությամբ։

Աղավնի Սուքիասյան